Հղիությունը երկեղջյուր արգանդի դեպքում

Հղիությունը և երկեղջյուր արգանդն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ՝ հղիության առաջին եռամսյակի վերջում: Այս բնածին պաթոլոգիան պայմանավորված է այն հանգամանքով, որ արգանդի խոռոչը բաժանված է երկու մասի, և միշտ սպառնում է արտարգանդային հղիությամբ: Սակայն անոմալիայի դրսևորման ամենատարածված տարբերակը՝ պտղին կրելու անկարողությունն է կամ անպտղությունը:

1/5/2019 916 դիտում ID # 77836233
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ի՞նչ է երկեղջյուր արգանդը:

Երկեղջյուր արգանդի դեպքում վերարտադրողական մարմինը միշտ չէ, որ կատարում է իր պտղին կրելու ֆունկցիան: Պատճառներից մեկը բնածին արատն է, երբ դեռ արգանդի ներսում հղիության առաջին եռամսյակում՝ սաղմի ձևավորման գործընթացի ժամանակ, արգանդի խոռոչը բաժանվում է երկու մասի, որոնք ունեն կիսալուսնի ձև:
Կախված բաժանման աստիճանից՝ տարբերում ենք երկեղջյուր արգանդի մի քանի տեսակներ՝
Սրտաձև երկեղջյուր արգանդն ունենում է սրտի ձև: Այս անոմալիայի առկայությունը շատ փոքր է և չի խանգարում պտղաձվի իմպլանտացիային:
Լիարժեք երկեղջյուր արգանդի դեպքում արգանդի խոռոչը բաժանված է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է պտղաձվի իմպլանտացիան:
Թերի երկեղջուր արգանդ, երբ արգանդի խոռոչի բաժանումը բնութագրվում է արգանդի վերին մասի փոքր դեֆեկտի առաջացումով:

Երկեղջյուր արգանդի առաջացմանը նպաստում են նաև ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք գալիս են միզասեռական համակարգից, վատ սովորությունները՝ խմելը, ծխելը կամ դեղորայքների ընդունումը, որոնք իրենց վատ ազդեցությունն են թողնում օրգանիզմի վրա:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018