Արյան բարձր ճնշումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ապագա մոր օրգանիզմը սկսում է նախապատրաստվել առաջիկա ծննդաբերության գործընթացին և երեխայի լույս աշխարհ գալուն: Արյան ճնշումը առողջության հիմնական նշաններից է, և հղի կանայք պետք է պարբերաբար հետևեն այս կարևոր ցուցանիշին:

10/14/2018 373 դիտում ID # 78146046
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ապագա մայրերի ճնշումը կարելի է չափել շաբաթը մեկ անգամ: Եթե արյան ճնշումը նորմայից բարձր է, ապա չափումները կատարվում են ամեն օր: Հղիության վերջին ամիսներին ապագա մայրը պետք է ուշադրություն դարձնի իր առողջությանը, քանի որ բոլոր օրգան համակարգերն աշխատում են շատ ծանրաբեռնված:

Հղիության ընթացքում նրանք հաճախ բողոքում են`սրտխառնոցից, փսխումից, արյան բարձր ճնշումից: Կան փոփոխություններ որոնք շատ ակնառու են. դրանցից են`այտուցը, երակների վարիկոզ լայնացումը և այլն:

Հղիության ընթացքում նորմալ է համարվում արյան ճնշման`120-ից 80-ցուցանիշը, բայց ընդունված է, որ հղի կանանց ճնշումը չպետք է ցածր լինի 90/60 և բարձր՝ 140/90մմ-ից: Քանի որ հղիությունը միշտ ուղեկցվում է կանանց օրգանիզմի իրական փոփոխությամբ, հնարավոր է, որ արյան ճնշման փոքր աճ լինի, քանի որ սիրտը ստիպված է աշխատել ավելի մեծ բեռնվածությամբ:
Եթե ցուցանիշները նորմալ չեն, ապա այն կարգավորելու համար հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի արդյունքում բարդություններ չառաջանան: Հղիության ժամանակ բարձր ճնշումը կարող է բերել լուրջ խնդիրների, քանի որ այն կարող է վտանգավոր լինել մոր և երեխայի կյանքի համար:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Հղի կանանց ճիշտ սննդակարգը

Գաղտնիք չէ, որ հղի կնոջ ամբողջական սնուցումն ապահովում է երեխայի նորմալ զարգացումը: Այսպիսով, առաջին շրջանում շատ կարևոր է, որ ապագա մայրը որքան հնարավոր է շատ սպիտակուցներ պարունակող սնունդ ընդունի, քանի որ սպիտակուցը հանդիսանում է զարգացող օրգանիզմի հիմքը: Վերջնական փուլերում հատուկ ուշադրություն պետք է դարձնել կալցիում պարունակող սննդամթերքներին:

Հղիության ամբողջ ժամանակահատվածը պայմանականորեն բաժանվում է երեք ժամանակահատվածի, որոնք ունեն իրենց սեփական հատկանիշները և պահանջում են կոնկրետ սնուցում: Այսպիսով.

Առաջին եռամսյակ: Այս ժամանակահատվածում հղի կինը պետք է ուտի վիտամիններով և հանքային աղերով հարուստ սնունդ: Քանի որ այս ժամանակահատվածում են ձևավորվում երեխայի հիմնական օրգանները: Սնունդը պետք է հարուստ լինի բանջարեղենով, մրգերով, մսով, ձկով, կաթնամթերքով, հեղուկրով, հյութերով և այլն: Խորհուրդ է տրվում բացառել տապակած և ճարպային սնունդը, ապխտած սննդամթերքը, պահածոյացված սնունդը:
Երկրորդ եռամսյակ: Այս եռամսյակում սաղմը սկսում է ակտիվորեն զարգանալ: Այս շրջանում կարևոր է աճող մարմնին մատակարարել բավարար քանակությամբ սպիտակուցներ, որոնցով հարուստ են՝ կաթնամթերքը, միսը, ձուկը: Փորձեք ընտրել ցածր յուղայնությամբ սնունդ, որպեսզի այն չազդի հղի կնոջ աղեստամոքսային տրակտի վրա:
Երրորդ եռամսյակում սնունդը պակաս կարևոր չէ, քան նախորդ փուլերում: Այս փուլում երեխան սկսում է ձևավորել, ձևավորվում է նաև նրա ոսկրային հյուսվածքը: Հետևաբար, բացի կենսական տարրերի ամբողջ փաթեթից, սննդի հետ կինը պետք է ընդունի բավարար քանակությամբ կալցիում պարունակող սննդամթերք: Այս արժեքավոր տարրեր պարունակող մթերքներից են`կանաչ ոլոռը, լոբին, նուշը, քնջութի յուղը:

Արգելված սննդամթերք

Կան մի շարք մթերքներ, որոնք պետք է կտրականապես բացառվեն հղի կնոջ սննդակարգից: Փաստն այն է, որ չմշակված սննդամթերքները`ձուն, միսը, ձուկը, թարմ կաթը կարող են պարունակել վնասակար միկրոօրգանիզմներ, որոնք կարող են վնասել ոչ միայն մորը, այլև բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա: Երկրորդ աստիճանը ներառում է բոլոր մթերքները, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ. դրանցից են`ելակը, ընկույզը, ցիտրուսային մրգերը, լոլիկը: Երրորդ անցանկալի մթերքների խմբի մեջ են մտնում՝ ապխտած սննդամթերքները, պահածոյացված սննդամթերքները, ճարպային ուտելիքները, կծու համեմունքները և այլն, ինչպես նաև պետք է հրաժարվել վնասակար սովորություններից` ալկոհոլային խմիչքներից, ծխախոտից:

Հաշվի առնելով այս ամենը՝ համարեք որ ապահովում եք Ձեր երեխայի առողջ լույս աշխարհ գալը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018