Ինչպե՞ս տարբերել հետույքային առաջադրությունը

Հեշտոցային հետազոտության ժամանակ շոշափվում է անկանոն ձև ունեցող փափուկ հյուսվածքը, միևնույն ժամանակ շոշափվում են պտղի սեռական օրգանները, ինչպես նաև վերջույթները: Իսկ հակառակ կողմում շոշափվում է պինդ ու կլորացած պտղի գլուխը: Պտղի սիրտի բաբախյունը հետույքային առաջադրության ժամանակ ավելի հստակ են լսվում: Հետույքային առաջադրությունն ախտորոշվում է նաև ուլտրաձայնային հետազոտության միջոցով:

12/22/2018 711 դիտում ID # 79405877
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ծննդօգնությունը.

Եթե արգանդի վրա չկա սպի, մոր և պտղի վիճակը լավ է, արգանդի պարանոցը հասուն է, ապա ծննդաբերությունն ընթանում է բնական ճանապարհով:
Ծննդաբերության առաջին փուլում որպեսզի չլինի վերջույթների արտանկում, կինը պետք է լինի պառկած:
Եթե ծնդաբերության առաջին փուլն անցնում է նորմալ, ապա անցնում ենք հաջորդ փուլին, որի սկզբունքն է՝ պահպանել պտղի դիրքը: Նախ ծնվում է հետույքը, հետո մինչև թևատակերը, այնուհետև թևերն ու ուսերը հետո գլուխը: Ծննդաբերության գործընթացը հետույքային առաջադրության ժամանակ պետք է տևի 5-10 րոպե, ավելին չպետք է լինի, հակառակ դեպքում թթվածնի բացակայության հետևանքով այն կարող է շատ անբարենպաստ լինել պտղի համար: Կատարվում է նաև շեքի կտրվածք, որն արագացնում է գլխի ծնունդը և ավելի քիչ վնասվածքներ է ստեղծում:

Հետույքային առաջադրության դեպքում բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ մեծ ուշադրություն է պահանջում: Ծննդաբերությունից հետո կարող են առաջանալ հիպոքսիայի նշաններ: Հետույքային առաջադրության ժամանակ հանդիպող պաթոլոգիաները կապված են կոնքի ոսկրերի հետ: Ծննդաբերության ժամանակ պետք է ներկա լինի մանկաբույժ, անհրաժեշտության դեպքում իրականացնի վերակենդանացում, անհրաժեշտ է նաև նյարդաբանի խորհրդատվությունը: Այս նախազգուշական միջոցները կիրառելով՝ այս ձևով ծնված երեխաները չեն տարբերվում մյուս նորածիններից:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018