Ինն ամսվա ընթացքում պտուղը և մայրը կապվում են միմյանց:

Մարդուց մարդու ծնունդը բնության ամենահրաշալի, չբացահայտված և արտասովոր հրաշքներից մեկն է:

11/29/2018 193 դիտում ID # 80383480
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մինչև հիմա գիտնականերին և բժիշկներին զարմացնում է այս արտասովոր պրոցեսը, որը տեղի է ունենում կնոջ օրգանիզմում՝ օվուլացիայի շրջանում: Օվուլացիայի փուլում, տեղի է ունենում ձվազատում, այսինքն՝ հասունացած ձվաբջիջը պատռվում և դուրս է գալիս: Սպերմատոզոիդը, միանալով ձվաբջջին, առաջացնում է բեղմնավորում, հետո բեղմնավորված ձվաբջիջը որոշ ժամանակ անց ընկնում է արգանդի խոռոչ, ամրանում է արգանդի ներքին շերտին՝ էնդոմետրիումին և սկսում է զարգանալ:
Հենց այդ պահին էլ սկսվում է նոր կյանքի և նոր օրգանիզմի զարգացումը: Հղիության առաջին շաբաթը ամենակարևոր ժամանակահատվածն է, քանի որ զարգանում են երեխայի բոլոր օրգան համակարգերը, ձևավորվում է ընկերքը, և պտուղը ստանում է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը:
Եթե Դուք ունեք թուլություն, սրտխառնոց, փսխում, քնկոտություն, նկատվում է փոփոխություն ախորժակի հարցում, կամ փոխվում է Ձեր ընհանուր ինքնազգացողությունը, ուրեմն դուք հղի եք: Ավելի լավ է կապվել գինեկոլոգի հետ. նա կօգնի Ձեզ որոշել՝ արդյո՞ք ամեն ինչ նորմալ է, կտրամադրի Ձեզ անհրաժեշտ խորհրդատվություն՝ սննդի ռեժիմի և հղիության ընթացքի, տևողությանը վերաբերյալ:
Գինեկոլոգները հղիության ժամկետը որոշում են մի քանի եղանակով: Կան նաև օգնող միջոցներ, որոնցից ամենատարածվածը ուլտրաձայնային հետազոտությունն է: Հղիության ժամկետի ամենատարածված եղանակներից մեկն է, երբ գինեկոլոգները հղիության ժամկետը որոշում են վերջին դաշտանի առաջին օրվանից: Վերջին դաշտանի առաջին օրվան գումարում են յոթ օր, հանում երեք ամիս: Նշենք, որ այս տեղեկություներով որոշում են ծննդաբերության հնարավոր ժամանակահատվածը, շատ դեպքերում կոնկրետ ամսաթիվ որոշել հնարավոր չէ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018