Իսպանական սրճարանի հաճախորդները վճարում են ավելին, եթե նրանք կոպիտ են խոսում աշխատակազմի հետ

Բարությամբ Դուք միշտ ստանում եք ավելին: Իսպանական սրճարանի նոր ռազմավարությունը կարծես զբոսաշրջության քաղաքականության գագաթնակետը լինի. հաճախորդներից ավելին գանձել, եթե նրանք պատվիրելիս կոպիտ են խոսում աշխատակազմի հետ:

9/3/2016 1578 դիտում ID # 80557344
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Արևելյան Իսպանիայի Ժիրոնա նահանգում գտնվող Blau Grifeu ռեստորանում գործում է գնային քաղաքականություն, ըստ որի հաճախորդի քաղաքավարության աստիճանը և սուրճի գները հակադարձ համեմատական են:
Օրինակ. «կոպիտ» հաճախորդները, ովքեր պարզապես պահանջում են սուրճ, վճարում են հինգ եվրո: Եթե ​​հաճախորդը ասում է «խնդրում եմ», վճարում է երեք եվրո: Իսկ եթե հաճախորդը ողջունում է սեփականատիրոջը «Buenos días, un café, por favor», նա վճարում է մեկ եվրո և երեսուն ցենտ:      

Գաղափարը ռեստորանի սեփականատեր Վալենսիա Մադրիդի մոտ ծագեց, երբ նա հաճախորդի հետ խոսում էր կոպիտ մարդկանցից, ովքեր չգիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն սրճարաններում:
Երբ նա մտածում էր խնդրի լուծման վրա, հաճախորդը նրան պատմեց մի ռեստորանի մասին Փարիզում, որը հաճախորդներից ավելի շատ էր գանձում իրենց սուրճի դիմաց, եթե նրանք կոպիտ էին և հակառակը, եթե քաղաքավարի էին:
41-ամյա Վալենսիա Մադրիդին, ըստ երևույթին, դուր եկավ գաղափարը: Նա այդ կանոնները փակցրեց ռեստորանի դրսի պատին շուրջ երկու ամիս առաջ և շարժվում է ըստ այդ կանոնների մինչ օրս:      

Ինչպես նշում է Վալենսիան, սա բավականին արդյունավետ միջոց է, քանի որ նա տեսնում է ավելի շատ ժպիտներ իր շուրջը. մարդիկ ավելի բարի են աշխատակազմի նկատմամբ: Վալենսիա Մադրիդն ասում է, որ նա դա հաճախ իր հայրենի երկրում՝ Կոլումբիայում էր տեսնում, բայց ոչ Իսպանիայում:
- Մարդիկ կարծես անընդհատ շտապում են մեր օրերում և մոռանում են ասել «խնդրում եմ», երբ ինչ-որ բան են ուզում», - ասում է նա: Սակայն «բարությամբ Դուք միշտ ստանում եք ավելին»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016