20 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին

Ոչ հայտնի փաստեր մարդկային մարմնի մասին

9/6/2016 1675 դիտում ID # 80878126
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մարդկային մարմինն իր մեջ բազմաթիվ աներևակայելի փաստեր է թաքցնում: Ցավոք, դրանցից շատերը մենք որպես սովորական երևույթ ենք ընդունում: Անգամ չենք գիտակցում, թե ամեն օր մեր մկաններն ու օրգաններն ինչպիսի ծանր աշխատանք են կատարում.
1. Աչքերի գործառույթները կառավարող մկանները սեղմվում են օրական 100 000 անգամ, ինչը հավասար է 80 կմ ոտքով քայլելիս ոտքի մկանների աշխատանքին:

2. Մարդու պորտի մեջ կան այնքան մեծ քանակությամբ բակտերիա ու մանրէներ, որքան տրոպիկական անտառներում: Այն յուրահատուկ ու առանձին էկոհամակարգ է:

3. Ամեն մարդ միջինում այնքան թուք է արտադրում ողջ կյանքի ընթացքում, որը կբավականացնի 2 լողավազան լցնելու համար (23000 լիտր):

4. Մարդու ուղեղը կյանքի ընթացքում կարողանում է հիշել 50 հազար հոտ, քանի որ հենց այդքան բուրմունք է տարբերակում մեր քիթը:

5. Մեր աչքերն այնքան զգայուն են, որ օրինակ, եթե երկիր մոլորակը լիներ ոչ թե կլոր, այլ տափակ, մարդը մոմի լույսը կկարողանար տեսնել 50 կիլոմետր հեռավորության վրա:

6. Մեր բջիջների մոտ 90%-ը «ոչ մարդկային» բնույթ ունեն: Դրանք հիմնականում առաջացել են սնկերից և բակտերիաներից:

7. Մարդու մկանները շատ ավելի ուժեղ են ու կարող, ուղղակի մարմինն ինքնապաշտպանական ռեակցիայով մեզ թույլ չի տալիս օգտագործել մկանների ամբողջ հնարավորությունը: Դրանք արտահայտվում են միայն որոշակի դեպքերում՝ մասնավորապես վախի հետևանքով ադրենալինի մեծ քանակության արտանետման դեպքում:

8. Երբևէ մտածե՞լ եք, թե մարդու մարմինը քանի ատոմից է բաղկացած: Գիտնականները հաշվել են այդ թիվը՝ 7,000,000,000,000,000,000,000,000,000, և այս թիվը կոչել ակտիլիոն, այսինքն, մարդու մարմինը բաղկացած է 7 ակտիլիոն ատոմներից:

9. Մենք երկար տարածության լավագույն վազորդներն ենք: Մեր նախնիները կարող էին այնքան հետապնդել որսին, մինչև այն ուժասպառ լիներ և ընկներ:

10. Մարդու մարմինը, ինչպես ֆոսֆորը, լուսավորվում է մթության մեջ, սակայն դա մենք չենք նկատում, քանի որ մեր աչքերը կարողանում են ընկալել 1000 անգամ ավելի ուժեղ ազդակները:

11. Նորածին երեխան ծննդից հետո 60 տոկոսով ավելի շատ ոսկոր է ունենում, քան չափահաս մարդը:

12. Սիրահարվածության շրջանում մարդու ուղեղն արտադրում է այն նյութը, որը ստացվում է մետամֆետամինի ընդունման ժամանակ: Դա հանգեցնում է սրտի զարկի արագացման, քաղցի զգացման, քնի կորստի, մեծ անհանգստության:

13. Մարդու և բանանի ԴՆԹ տվյալները 50 տոկոսով համընկնում են:

14. Գլխուղեղն աշխատում է նույնքան էլեկտրաէներգիայով, որքանով որ աշխատում է 10 վատտանոց լամպը: Նույնիսկ, երբ դուք քնած եք, գլխուղեղը ծախսում է նույնքան էլեկտրաէներգիա, որքան փոքրիկ լամպը:

15. Արթուն ժամանակի մոտ 10%-ը մենք փակ աչքերով ենք անկացնում թարթելու պատճառով:

16. Մարդկային մարմնի ամենաուժեղ մկանը ծնոտայինն է:

17. Մարդու ուղեղը մեկ վայրկյանում կատարում է 38 տրիլիոն գործողություն: Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենահզոր համակարգիչը մեկ վայրկյանում կարող է կատարել ուղեղի գործողությունների քանակի ընդամենը 0.0002 տոկոսը:

18. Մարդու օրգանիզմը յուրաքանչյուր վայրկյանում արտադրում է 25 միլիոն նոր բջիջ: Սա նշանակում է, որ 13 վայրկյանում մեր արտադրած բջիջների քանակը գերազանցում է Միացյալ Նահանգների բնակչությանը:

19. Մեր ուղեղը կարող է րոպեում 1000 բառ կարդալ:

Ամբողջ կյանքի ընթացքում մենք մոտ 40 կգ մաշկ ենք «դեն նետում»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016