Ճապաոնացի կանանց անթերի մաշկի գաղտնիքը

Բրնձով և բրձնի ալյուրով պատրաստված դեմքի դիմակները լայնորեն կիրառվում են տարիքային փոփոխությունների ժամանակ, որոնք օգնոում են երիտասարդացնել մաշկը, բարելավել մաշկի գույնը, խոնավացնել և սնուցել այն: Արևելյան կանայք վաղուց օգտագործում են բրնձով դիմակներ դեմքի, մաշկի առողջության և գեղեցկության համար:

9/6/2016 6274 դիտում ID # 80879744
Գեղեցկություն եվ խնամք
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ինչո՞ւ են բրնձով դիմակները այդքան օգտակար

Պատահական չէ, որ բրնձով և բրնձի ալյուրով պատրաստված դիմակները այսքան սիրված են: Բրնձը պարունակում է բազմաթիվ օգտակար բաղադրիչներ, որոնք դեմքի մաշկի վրա բարենպաստ ազդեցություն ունեն: Բրինձը պարունակում է սիլիցիում և վիտամին H, որոնք ունեն երիտասարդացնող հատկություն, պայքարում են կնճիռների դեմ և նպաստում են դեմքի բջիջների արագ վերականգմանը: Ֆոլաթթուն և խոլինը ունեն հանգստացնող և հակաբորբոքային հատկություն: Օսլան, որով բրինձը այդքան հարուստ է, փափկացնում, սնուցում և սպիտակեցնում է դեմքի մաշկը, իսկ նիկոտինային թթուն դեմքին տալիս է փայլ և այն դարձնում միագույն:

Բրնձով դիմակների օգտագործման ձևը

Բրնձով դիմակները պատրաստում են բրնձի ալյուրով: Այն կարող եք գնել խանութներից կամ պատրաստել ինքներդ՝ բլենդերով մանրացնելով բրինձը: Բրնձի ալյուրը խորհուրդ է տրվում պահել սառնարանում հերմետիկ փակվող ապակյա տարայով: Բրձից պատրաստված դիմակները խորհուրդ չի տրվում պահել, այն պետք է օգտագործել անմիջապես, քանի որ դրանք երկար մնալուց կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Դիմակը պետք է քսել մաքուր մաշկին: Այն ավելի լավ ազդեցություն կունենա, եթե դեմքի ծակոտիները բաց լինեն, դրա համար կարող եք Ձեր դեմքը պահել գոլորշու վրա և մաքրել այն: Դիմակը ավելի արդյունավետ կլինի, եթե այն քսեք Ձեր դեմքին տաք վիճակում՝ մոտավորապես մարմնի ջերմաստիճանի վիճակում:
Դիմակը պետք է դեմքին պահել 20-30 րոպե, որից հետո կարող եք լվանալ դեմքը գոլ ջրով, հետո քսեք դեմքին կրեմ, որը միշտ օգտագործում եք: Դիմակը կարող եք օգտագործել շաբաթական 2-3 անգամ մեկ ամիս տևողությամբ, որից հետո փոխեք այլ դիմակով:

Բրնձով դիմակների բաղադրատոմսեր

Երիտասարդացնող դիմակ. տարայի մեջ լցրեք հավասարաչափ բրնձի ալյուր և կարտոֆիլի օսլա (յուրաքանչյուրը՝ 1 թեյի գդալ), ավելացրեք 1 ճ. գդալ բարձր յուղայնությամբ սերուցք և 1 թ. գդալ կոկոսի յուղ, կոկոսի յուղ չլինելու դեպքում կարող եք փոխարինել մեկ այլ բուսական յուղով: Խառնուրդը դրեք գոլորշու վրա և խառնեք այնքան, մինչև պնդանա և դառնա միասեռ: Սառեցրեք խառնուրդը մարմնի ջերմաստիճանի և քսեք դեմքին 2 շերտով, 5 րոպե ընդմիջումով: 
Թարմեցնող դիմակ բրնձով և մաղադանոսով. պատրաստման համար հարկավոր է մեկական ճաշի գդալ բրնձի ալյուր, մանր կտրատված մաղադանոս և սպիտակ կավ, մեկ թ. գդալ ցորենի ածիկի յուղ: Խարնուրդը լավ խառնեք, եթե շատ պինդ ստացվի, կարող եք ավելացնել կաթ:
Դեմքի վիտամինային դիմակ բրնձով. օգնում է հոգնած մաշկին լիցքավորվել էներգիայով և վիտամիններով: Պատրաստման համար Ձեզ հարկավոր է 1 ճաշի գդալ բրնձի ալյուր, նույնքան նարնջի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Բաղադրիչները լավ խառնել և քսել դեմքին:
Դիմակ յուղոտ մաշկի համար. պատրաստման համար հարկավոր է 1 ճ.գ. բրնձի ալյուր, 1 ձվի սպիտակուց և մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Բաղադրամասերը խառնեք և քսեք մաքուր դեմքին: Դիմակը նախատեսված է դեմքի պիլինգի (մաքրող) համար. պատրաստման համար հարկավոր է 1 ճ/գ. բրնձի ալյուր և մեկական թ/գ. լիմոնի հյութ և լիմոնի կեղև: Եթե ձեր մաշկը չոր է, ավելացրեք կես թ/գ. մեղր: Պատրաստի դիմակով լավ մերսեք դեմքը շրջանաձև շարժումներով, թաքցրեք 2-3 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:
Պարզ սնուցող դիմակ դեմքի համար, որը կխոնավեցնի և վիտամինով կհագեցնի Ձեր դեմքի մաշկը: Այստեղ պետք է բրնձի շիլա, որի համար հարկավոր է կես բաժակ բրինձը եփել կաթով, որից հետո խառնել այնքան, որ դառնա խյուսի նման, հետո ավելացրեք 1 թ/գ. ձիթայուղ և 2-3 կաթիլ վարդի եթերային յուղ:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016