Ճապոնական իմաստուն ասացվածքներ

Աշխարհի մնացած հատվածից Ճապոնիայի բնական մեկուսացումն այս երկիրը վերածել է հիրավի անկրկնելի և յուրատեսակ վայրի: Ծագող արևի երկրի մշակույթը զգալիորեն տարբերվում է այլ երկրների մշակույթներից: Իսկ ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են համարվում` հայտնի ճիշտ տեղին ասված խոսքով: Այս մասին գրելով` you-journal ամսագիրը ճապոնական ասացվածքների ընտրանի է ներկայացրել, որտեղ յուրաքանչյուրն իրեն հարազատ խոսք կգտնի:

2/21/2018 1490 դիտում ID # 81368753
Հասարակություն Հոգեբանություն Մշակույթ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Քեֆին գալիս են օտարները, վշտին` յուրայինները:
Երբ սրտումդ թեթևություն է, քայլվածքդ էլ է թեթև:
Առանց սովորական մարդկանց, հանճարներ չեն լինում:
Երախտագիտությունը ևս հիշի՛ր երկար, ինչպես որ վիրավորանքն ես հիշում:
Չի եղել այնպես, որ մերկ մարդն ինչ-որ բան կորցնի:
Որտեղ իրավացի է ուժը, այնտեղ անզոր է իրավունքը:
Հարցնելն ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալն ամոթ է ողջ կյանքում:
Ուղիղ մարդը նման է ուղիղ եղեգնի. հազվադեպ է հանդիպում:
Քիչ է մարդ ու կին լինելը, պետք է դեռ ընկերներ ու սիրեկաններ դառնալ, որպեսզի հետո նրանց այլ կողմերում չփնտրել:
Մարդն ու կինը պետք է ձեռքի ու աչքի նման լինեն. երբ ձեռքը ցավում է աչքը լալիս է, երբ աչքը լալիս է, ձեռքը սրբում է արցունքը:
Պատահում է, որ թուղթը սուզվում է, իսկ քարը` լողում:
Ավելի հեշտ է տասնյակ հազարավոր զինվորներ գտնել, քան մեկ գեներալ:
Մտածելով որոշո՛ւմ կայացրու, իսկ որոշում կայացնելով այլևս մի՛ մտածիր:
Մի՛ կանգնեցրու գնացողին, մի քշիր ժամանողին:
Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:
Յոթ անգամ ընկիր, ութ անգամ բարձրացիր:
Տունը, որտեղ ծիծաղում են, երջանկությունն է թակում:
Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքն ու սառը սիրտն` անտանելի:
Հիսուն այսօրն ավելի լավ է, քան հարյուր վաղը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016