Հետաքրքիր փաստեր տանկերի ստեղծման մասին

Ստեղծվելով մոտ 100 տարի առաջ և կարևոր դերակատարում ունենալով շատ ճակատամարտերում՝ տանկերը ներկայումս էլ մնում են հիմնական զինատեսակներից մեկը, առանց որոնց դժվար է պատկերացնել հաջողված հարձակողական օպերացիա ցամաքում: Այս նյութում հետաքրքիր փաստեր ենք ներկայացնում տանկերի մասին.

9/4/2016 1764 դիտում ID # 81944688
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Տանկ բառը անգլերենից թարգմանվում է որպես բաք: Այսպիսի անսովոր անվանում տանկերը ստացել են, քանի որ անգլիացիները, սկզբնապես կիրառելով 1-ին համաշխարհային պատերազմում, գաղտնի էին պահում նորագույն զենքի առկայությունը: Առաջին տանկերը ռազմաճակատ ուղարկելով՝ անգլիական հակահետախուզությունը խոսակցություն տարածեց, որ ռուսական կառավարությունը իրենցից խմելու ջրի խմբաքանակ է պատվիրել: Եվ տանկերը տեղափոխում էին երկաթգծով՝ ջրի բաքերի անվան տակ: Անգլիացիները սկսեցին տանկերի արտադրությունը 1915 թվականին: 

1916 թ. ամռան վերջին տանկերի քանակը՝ պատրաստ ճակատամարտի, հասնում էր 50-ի: Տանկի առաջին մոդելը անվանվեց Մարկ 1-ին կամ ՄԿ 1-ին և արտադրվում էր 2 մոդիֆիկացիայով: Տանկերը՝ զուտ գնդացրով զինված, անվանվում էին «Էգեր» և նախատեսված էին միայն մարդկային ուժի դեմ: «Որձերը» զինված էին գնդացրով և 57 մմ-ոց թնդանոթով: Առաջին խմբաքանակը արտադրելուց հետո անգլիացիները գաղտնիության պայմաններում տանկերը տեղափոխեցին ռազմաճակատ: ՄԿ 1 տանկերի գիշերային տեղափոխությունը խորդուբորդ ճանապարհներով լուրջ փորձություն էր: 17 տանկ խափանվեցին կամ խրվեցին ցեխի մեջ. վերջնակետ հասան 32-ը: Առաջին տանկերի հայտնվելը գերմանական բանակին շոկի մատնեց: Երբ առաջին գերմանացի զինվորը տեսավ տանկը, նա գոռաց. «Սատանան գալիս է»: Նրա խոսքը քամու նման տարածվեց ռազմաճակատում: Տանկերի դիտակետից երևում էր, թե ինչպես էր հակառակորդը փախչում դիրքերից: Առանձին խիզախների փորձը՝ կրակ բացել «սատանայի» վրա, անհաջողության էր մատնվում: Չնայած դրան՝ լինելով դեռևս անկատար, շատ տանկեր խրվում էին խրամատների արանքում: Այնուամենայնիվ, ՄԿ 1-ը դրսևորեց իրեն արդյունավետ. հարձակման ընթացքում հնարավոր եղավ գերի վերցնել թշնամու 300 զինվոր:
1941թ. Կարմիր բանակի տրամադրության տակ կար 20000 տանկ, որոնք հնացած էին: Իսկ Տ-34-ի և ԿՎ-ի նոր մոդելները իրենց ցուցանիշներով բավականին գերազանցում էին գերմանականին: Հետագայում Տ-34 տանկ ճանաչվել է լավագույնը 2-րդ համաշխարհային պատերազմում: Այն ուներ դիզելային Բ-2 շարժիչ՝ 500 ձիաուժ հզորությամբ:

ԿՎ-1 և ԿՎ-2 տանկերը, դիմավորելով գերմանական տանկերին «Բարբարոս» օպերացիայի ժամանակ, լուրջ խնդիր դարձան նրանց համար: Բան այն է, որ նրանց մետաղը չէր լինում վնասել ո՛չ գերմանական հակատանկային 37 մմ-ոց գնդացիրներով, ո՛չ տանկերի զենքերով՝ ՊԶ-3, ՊԶ-4, ՊԶ-38:

Սակայն սովետական միության ոչ բոլոր կոնստրուկտորների նախագծերն էր, որ արդյունավետ էր, օրինակ՝ Տ-28 և Տ-35 տանկերը: Տ-28-ը եռահարկ էր, իսկ Տ-35-ը՝ հինգ հարկանի: Նրանք դժվար էին պտտվում, անապահով էին և խոցելի:

Նման մի նախագիծ, որը կիսատ մնաց, թռչող տանկն էր՝ Ա-40-ը: 1942թ. ամռանը արտադրվեց թռչող տանկի նմուշը, որի նախատիպն էր Տ-60-ը: Թևերի մակերեսը 85.5 քմ էր, երկարությունը՝ 18 մետր: Նախատեսվել էր, որ թռչող տանկը օդ պետք է բարձրանար՝ քարշակվելով ծանր կործանիչ ՏԲ- 3ՊՀ-ին: Իջնելուց հետո տանկը հեշտությամբ ազատվում էր թևերից և կարող էր մտնել կռվի մեջ: Առաջին թռիչքը կայացավ 1942թ. սեպտեմբերի 2-ին, սակայն քարշակող ինքնաթիռի շարժիչը անսպասելի սկսեց տաքանալ, և ստիպված էին արձակել տանկից: Ա-40-ի վայրեջքը, ինչպես որ նախատեսվել էր, վայրեջք կատարեց մոտակա օդանավակայանում, որը առաջացրեց մեծ աղմուկ, նույնիսկ տրվեց մարատական տագնապ: Այսպիսով, ավարտվեց այս տանկի պատմությունը:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016