Անհաջող ЭКО: Ի՞նչ անել, եթե հղիությունը տեղի չի ունենում:

Անհաջող ЭКО- ի փորձից հետո կարևոր եք չհանձնվել և փորձել նորից: Շարունակեք զբաղվել սպորտով, աշխատել, քայլել թարմ օդում, ինչպես նաև մշակել հետագա գործողությունների ծրագիր:Հիշեք, որ վերարտադրողները պնդում են, որ կլինիկական հղիության բեղմնավորման ծրագիրը կատարում են երեք և ավելի անգամ:

11/24/2018 1218 դիտում ID # 83003764
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

ЭКО –ի ձախողման հնարավոր պատճառներից են.

Էմբրիոնի որակը: Եթե մասնագետը կասկածում է, որ էմբրիոնում առկա են գենետիկ խանգարումներ:
Պետք է հիշել, որ սաղմերի որակը կախված է նաև կնոջ տարիքից:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ սաղմերի գենետիկական հիվանդությունները հանդիպում են.
• մինչև 35 տարեկան կանանց մոտ՝ 30% - դեպքերում.
• 35-ից 39 տարեկան կանանց մոտ՝ 50%- դեպքերում.
• 40 + տարեկան կանանց մոտ՝ 70% և ավելի դեպքերում:
Ամենից հաճախ նման խանգարումներ ունեցող սաղմերը կա՛մ գոյատևում են, կա՛մ դադարում են զարգանալ:
Արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի վիճակը նույնպես կարևոր է ЭКО-ի արդյունավետության համար: Իմպլանտացիայից առաջ մասնագետը պետք է հետազոտի արգանդի լորձաթաղանթի ամենախորը հյուսվածքները, էնդոմետրիումի ամբողջականությունը, արդյո՞ք անհրաժեշտ է կատարել բուժում նախքան սաղմերի տեղադրելը արգանդի խոռոչ, թե՞ ոչ:
Հորմոնների մակարդակը նույնպես մեծ դեր է խաղում: Այն վերաբերում է հատկապես այն կանանց, որոնք ի սկզբանե ունեցել են էնդոկրին գեղձերի գործունեության խանգարում:
Մասնագետը իմպլանտացիայից առաջ պետք է խստորեն վերահսկի հորմոնալ ֆոնը:
Արյան մակարդելիության բարձրացումը նույնպես կարող է նպաստել անարդյունավետ ЭКО-ին, այսինքն՝ իմպլանտացիա անել չի կարելի:
Մասնագետը արյան անալիզով պարզում է նաև գենային մուտացիաների առկայությունը: Պաթոլոգիական փոփոխությունների դեպքում նշանակվում է բուժում:
Երբեմն մուտացիաների բացակայության դեպքում կանանց խանգարում է արյունահոսությունը: Այս պարագայում նպատակահարմար է սառեցնել սաղմերը, հետո տեղադրել արգանդի խոռոչ:
Իմունային գործոնների ազդեցությունը դեռևս լիովին պարզաբանված չէ: Շատ կարևոր է, որ պտղի և մոր անտիգենները համընկնեն, հակառակ դեպքում հղիություն չի լինի:

Ինչպե՞ս հասնել հղիության:

Անպտղության բուժման ժամանակակից մեթոդները կիրառելով՝ բժիշկները կարող են հաջողության հասնել նույնիսկ ծայրահեղ ծանր իրավիճակներում:
Եթե հիվանդը 45 տարեկանից բարձր է, ЭКО-ն չի հաջողվում, չի հաջողվում ձեռք բերել բարձրորակ սաղմեր: Հաճախ խորհուրդ է տրվում գնալ դոնորության ճանապարհով: Եթե արգանդի կամ էնդոմետրիայի վիճակը թույլ չի տալիս պտղի հաջող իմպլանտացիային, ապա կարող եք դիմել սուրոգատ մոր օգնությանը:
Հուսանք, որ բժշկությունն իր տեղում կանգ չի առնի, իմպլանտացիայի և անպտղության խնդիրները շուտով կլինեն ավելի հեշտ լուծելի, ինչպես նաև մատչելի և հասանելի բոլորին:
Եղեք երջանիկ, առողջ և պտղաբեր:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018