Մեզ համար 10 սովորական բան, որ արգելված է Հյուսիսային Կորեայում

8/30/2016 1164 դիտում ID # 83260811
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Գրեթե բոլորն էլ գիտեն, թե ինչ կարգեր են տիրում Հյուսիսային Կորեայում, և թե ով է Կիմ Չեն Ինը։ Ապրելով մեր առօրյա կյանքով, անելով մեր առօրյա գործերը՝ մենք չենք էլ պատկերացնում, որ հնարավոր է մեզ դրա համար բանտ նետեն կամ գնդակահարեն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 բան, որ չի կարելի անել Հյուսիսայի Կորեայում հայտնվելու դեպքում։

1. Ալկոհոլ օգտագործել
2013 թ. հյուսիսկորեական զինվորական սպան մահապատժի ենթարկվեց` Կիմ Չեն Ինին չհարգելու պատճառով, քանի որ ալկոհոլ էր օգտագործել 100–օրյա սգի ժամանակ։

2. Հեռուստացույց դիտել
Անցյալ տարի Հյուսիսային Կորեայում 80 մարդ հրապարակավ մահապատժի ենթարկվեց հարավկորեական հեռուստաշոուներ դիտելու համար։

3. Մեքենա վարել
Միայն պետական չինովնիկներն իրավունք ունեն մեքենա վարել։ Տեսակետ կա, որ 100 հյուսիսկորեացիներից միայն մեկը մեքենա ունի։

4. Երգ լսել
Ոչ մի Քեթի Փերրի կամ Թեյլոր Սվիֆթ հյուսիսկորեացի երիտասարդների համար. բացառություն են միայն երկրի անվեհեր առաջնորդ՝ Կիմ Չեն Ինին նվիրված երգերը։

5. Շփվել արտերկրում գտնվող մարդկանց հետ
Փորձեք միջազգային զանգ կատարել և ձեզ անմիջապես կսպանեն։ 2007 թ. տղամարդը սպանվել էր մարզադաշտում շատ միջազգային զանգեր ստանալու պատճառով։ Եվս 6 մարդ զոհվեց մահապատժի իրականացման ժամանակ առաջացած հրմշտոցի մեջ։

6. Սեփական կարծիք ունենալ
Յուրաքանչյու ոք, ով կքննադատի ռեժիմը, միանգամից կուղարկվի «ուղղիչ» ճամբար։

7. Երկրից դուրս գալ
Փորձեք դուրս գալ երկրից, և ձեր հետևից անմիջապես որս կսկսվի։

8. Կրոն
«Հյուսիսային Կորեան հանրայնորեն հաստատում է, որ իր բոլոր քաղաքացիներին տալիս է ամբողջական կրոնական ազատություն»։ Թող սա ասեն այն կնոջը, ում մեղադրեցին Աստվածաշնչի տարածման մեջ և հանրայնորեն մահապատժի ենթարկեցին։

9. Էրոտիկ ֆիլմեր
Էրոտիկ ֆիլմերի դիտումն ու տարածումը պատժվում է մահվամբ։

10. Համացանց
Հյուսիսային Կորեայում առկա է համացանց հիշեցնող մի բան, բայց այն ավելի շուտ մուտք է ապահովում դեպի պետական պրոպագանդա։

Sample header

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016