Տորթ «Շոկ-լայմ» բաղադրատոմս

Այն շատ հեշտ ու արագ է պատրստվում ու անհավանական համեղ է:

2/11/2018 1809 դիտում ID # 84111398
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բիսկվիտի բաղադրության համար անհրաժեշտ բաղադրիչները՝

Հավկիթ - 5 հատ
Ալյուր - 100 գր
Կակաոյի փոշի – 30 գր
Կարագ - 50 գր
Կաթ - 50 մլ
Շաքարավազ - 140 գր
Աղ - 1 պտղունց

Կրեմի համար՝

Լայմ (անհրաժեշտ կլինի 170 մլ հյութ) - 6 հատ
Ժելատին (դոնդող) - 7 շերտեր
Բնական յոգուրտ - 500 մլ
Շաքարի փոշի - 150 գր
Յուղոտ սերուցք - 150 մլ

Պատրաստման եղանակը՝

1. Գազոջախը միացնել ու տաքացնել մինչև 175 °C: Կաղապարը ծածկել թխվածքի համար նախատեսված թղթով, պատերին կարագ քսել:
2. Կարագը լուծել մի փոքր տաք կաթի մեջ: Ալյուրն ու կակաոն խառնել: Հավկիթն հարել շաքարով ու աղով, որպեսզի ստացվի փարթամ զանգված, ավելացնել կաթը, կակաոն՝ ալյուրով խառնած ու լավ հարել հարիչով: Լցնել խմորը պատրաստված կաղապարի վրա ու թխել 30 րոպե: Պատրաստի բիսկվիտն ամբողջությամբ սառեցնել ու բաժանել 3 շերտերի: Ընդ որում բիսկվիտն այդքան էլ բարձր չի ստացվում ու շատ դժվար կլինի այն բաժանել 3 շերտի, սակայն, եթե այն վնասվի, կարող եք այն պարզապես կրեմով ամրացնել որպես 3-րդ շերտ:
Կրեմի համար՝
Թրջել ժելատինի շերտերը սառը ջրում 10 րոպե, լայմի վրայից մաքրել կեղևը, քամել հյութը
(170 մլ) ու ավելացնել շաքարի փոշին: Քամել ժելատինն, ավելացնել մի քանի գդալ լայմի հյութ ու մի փոքր տաքացնել, մինչև որ ժելատինը հալվի: Դնել սառնարանում 20 րոպե: Հունցել սերուցքն ու ավելացնել այն սառող կրեմի վրա:
Գանաշի համար՝
Եռացնել կաթը մեղրի հետ, վերցնել գազօջախի վրայից ու վրան լցնել մանր կտրատված շոկոլադ ու կարագ: 5 րոպե հետո այդ զանգվածը խառնել հարիչով:
Տորթի «կառուցումը»՝
Տորթ պատրաստելու համար նախատեսված օղականման կաղապարը ամրացնել բիսկվիտե առաջին շերտի շուրջն ու վրան լցնել 5-ից 6 ճաշի գդալ գանաշա ու հավասարեցնել: Հաջորդ շերտը կրեմի 1/3 մասն է, որը հարկավոր է քսել բիսկվիտի վրա, որից հետո 2-րդ շերտը դնել վրան քսել գանաշը, կրեմն ու դնել 3-րդ շերտը, նորից վրան ավելացնել գանաշը, որից հետո այն ամենաքիչը 4 ժամ դնել սառնարանում, որպեսզի սառի:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016