Քաշի, հասակի և տարիքի հարաբերակցությունը

8/22/2016 11496 դիտում ID # 84350427
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդ-‹‹հաշվիչներ», որոնց օգնությամբ կարողանում ենք պարզել մեր օպտիմալ քաշը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ այժմյան քաշը, հասակը և այլ պարամետրեր: Երբեմն այդքան կարևոր մեծությունը, ինչպիսին հասակն է, շատ ‹‹հաշվիչներ» հաշվի չեն առնում: Սակայն այս գործոնի կարևորությունն ակնհայտ է՝ մարդու տարբեր տարիքային շրջաններում նրա օպտիմալ քաշը տարբեր է:
Ինքդ քեզ համար ամենաիդեալական քաշը որոշելու համար ամենաճիշտ հաշվարկներից մեկը Բրոկի բանաձևն է: Ֆրանսիացի ուսումնասիրող Պոլ Բրոկը իր ֆորմուլայի վրա աշխատելիս անհրաժեշտ համարեց ներառել նաև մարդու տարիքը:
Բրոկը հաշվի առավ այն, որ քաշի մեծացումն ուղղակիորեն կախված է տարիքի մեծացումից: Չէ՞ որ մեծանալով մենք ավելի ծանրաքաշ ենք դառնում:
Ինչպե՞ս հաշվել ձեր քաշը և հասակը
Քառասուն տարեկանից ցածր մարդկանց համար բանաձևն հետևյալն է. քաշ (կգ) = հասակ (սմ) - 110: Այդպիսով, 165 սմ հասակ ունեցող աղջիկը պետք է ձգտի իր համար իդեալական 55կգ-ին:
Եթե քառասունն արդեն անցել է, ապա բանաձևը որոշակի փոփոխություններ է կրում: Հասակից պետք է հանել 100: Բանաձևը՝ քաշ (կգ) = հասակ (սմ) - 100: Սակայն այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև մարդու ֆիզիկական կառուցվածքը: Օրինակ, նիհար մարդկանց անհրաժեշտ է իրենց ստացած արդյունքը բազմապատկել 0,9-ով: Իսկ խոշոր ոսկոր ունեցող մարդիկ պետք է իրենց ստացած արդյունը բազմապատկեն 1,1-ով: Եթե մարդը հիսուն տարեկանից բարձր է, ապա պետք է արդյունքին գումարի ևս 5%: Այսպես, եթե արդյունքը ստացվել է 65 կգ, ապա սրան պետք է գումարել 3, 250 կգ (սա հենց 65 կգ-ի 5% է): 
Երիտասարդ կանանց և աղջիկներին ավելորդ կիլոգրամները շատ են խանգարում: Իսկ տարիքի հետ այլ պատկեր է նկատվում. հասուն կանանց ավելի են գեղեցկացնում մի քանի ավել կիլոգրամները, իսկ նիհարությունը, հակառակը, ավելի է ավելացնում տարիքը: Շատ մեծահասակ հայտնիներ իրենց քաշի վերաբերյալ լրագրողի հարցին հետևյալ կերպ են պատասխանում. ‹‹Ես հիմա պետք է ընտրություն կատարեմ նիհար կազմվածքի և հարթ մաշկի միջև››: Եվ հաճախ ընտրությունը կանգնում է հարթ մաշկի վրա, նրանք հրաժարվում են խիստ դիետաներից, որոնք բացասաբար են ազդում իրենց մաշկի վրա: Այդ պատճառով օպտիմալ քաշը որոշելիս կարևոր է հաշվի առնել մարդու տարիքը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016