Բազմապտուղ հղիություն

Բազմապտուղ հղիությունը, բացի ժառանգականությունից կարող է պայմանավորված լինել արգանդի մեջ մի քանի սաղմերի տեղադրմամբ: Երկվորյակները, որոնք զարգանում են մեկ ձվաբջջից, կոչվում են մոնոզիգոտ: Նրանք ունեն նույն գենոտիպը, սեռը, արյան խումբը: Մոնոզիգոտ երկվորյակների դեպքում ընկերքը մեկն է:

11/15/2018 460 դիտում ID # 85867751
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բազմապտուղ հղիության դեպքում երկվորյակները զարգանում են մի քանի, հաճախ երկու ձվից: Նրանք լինում են տարբեր սեռի, միմյանց նման չեն, ունեն անհատական պտղապարկ և ընկերք:
Բազմապտուղ հղիությունը ոչ միայն կրկնակի կամ եռակի ուրախություն է, այլև կրկնակի և եռակի հոգս ոչ միայն երեխաների առողջության մասին մտածելու, այլ նաև մոր, քանի որ կնոջ մարմինը հարմարվում է՝ կրելու և ծնելու մեկից ավելի երեխա:

Բազմապտուղ հղիության ամենատարածված բարդություններից են.

▪ Երկարատև տոքսիկոզը, հատկապես հղիության առաջին շրջանում,
▪ Արգանդի ձգվածություն, գերջրություն,
▪ Մարմինն աճող կարիքների շնորհիվ առաջանում են դեֆիցիտի պայմաններ, անեմիա և այլն,
▪ Ցավ որովայնի ստորին հատվածում, արգանդի շրջանում, որը կարող է բերել վիժման,
▪ Երբ պտղի ոչ ճիշտ դիրքը կարող է պատճառ դառնալ դժվար ծննդաբերության, կարող է առաջանալ արգանդի պատռվածք, արյունահոսություն, ատոնիա, էկլամսիա և այլն:

Բարդությունները կանխելու համար անհրաժեշտ է գտնվել բժշկի հսկողություն տակ, օգտագործել երկաթ, վիտամիններ, լավ սնվել, հղիության երկրորդ կեսին պրոֆիլակտիկ նպատակով կատարել ուլտրաձայնային հետազոտություն:
Որոշ դեպքերում, հղիության պահպանման համար նշանակվում է անկողնային ռեժիմ: Նշանակվում է բուժում պտղի թոքային հյուսվածքի ոչ լիարժեք զարգացման և շնչառական ակտի խանգարումից խուսափելու համար:

Բնական ճանապարհով ծննդաբերությունը հակացուցված է՝

▪ Երեք և ավելի պտուղների առկայության դեպքում,
▪ Երբ կինն առաջնածին է,
▪ Պտղի հետույքային առաջադրության դեպքում,
▪ Գերլարված արգանդի դեպքում (երբ պտղի ընդհանուր քաշը ավելի քան 6 կիլոգրամ է), գերջրության դեպքում և երբ կա արգանդի պատռվածքի վտանգ:

Պտղի հիպոքսիա

Ինչպես նորմալ հղիության դեպքում, այնպես էլ բազմապտուղ հղիության դեպքում ծնվում են առողջ երեխաներ: Հարկ է նշել, որ կանայք պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ, հետևեն նրանց խորհուրդներին, լինեն ինքնավստահ և հանգիստ: Հիշե՛ք, որ բազմապտուղ հղիությունների բոլոր դեպքերի 90% -ն ավարտվում է առողջ երեխաների ծնունդով, միայն այն տարբերությամբ, որ որպես կանոն, այդ երեխաները ծնվում են սովորականից պակաս քաշով:
Բազմապտուղ հղիության հազվադեպ հանդիպող անոմալիաներից է՝ «սիամական» երկվորյակներ անոմալիան: Այս դեպքում երկվորյակները զարգանում են նույն ամնիոտիկ թաղանթից:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018