Կանացի գեղեցկության 29 գաղտնիքներ. խորհուրդներ մասնագետներից

8/25/2016 2098 դիտում ID # 87271818
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ամեն կին ունի գեղեցկության իր փոքրիկ գաղտնիքները:
Դուք հիանալի հնարավորություն ունեք ավելացնելու գեղեցկության մասին Ձեր գիտելիքները. այս 29 օրինակները պետք կգան յուրաքանչյուր կնոջ: Օգտակար խորհուրդները երբեք շատ չեն լինում. կատարելագործեք Ձեր արտաքինը հաճույքով.
Ի՞նչպես անել, որպեսզի աչքերի շուրջը սև շրջանները չերևան: Ի՞նչպես ճիշտ սանրել մազերը, որպեսզի դրանք հիասքաչ տեսք ունենան մինչև երեկույթի ավարտը: Ի՞նչպես տանն անթերի մատնահարդարում անել:
Գեղեցկուհիներին հուզող այս հարցերը բազմաթիվ են:

1. Ցանկանում եք, որ եղունգների լաքը շո՞ւտ չորանա:
Ներկած մատերը դրեք սառցե ջրի մեջ. չորացման գործընթացը զգալիորեն կկրճատվի:

2. Լաքը քսելուց առաջ եղունգների շուրջը զեյթունի ձեթ քսեք: Այն կօգնի հեշտությամբ մաքրել լաքը, որը քսելիս դուրս է գալիս եղունգի սահմանից: 

3. Նրանց համար, ովքեր ցանկանում են եղունգները տեսքի բերել, սակայն ժամանակ չունեն. Ձեր տանը միշտ փայլեր ունեցեք: Քսեք հին լաքի վրա թափանցիկ լաք և համապատասխան երանգի փայլ, և եղունգները միանգամից կվերափոխվեն:

4. Եթե ցանկանում եք փայուն լաքն անփայլ, խամրած դարձնել, ապա պահեք նոր ներկած եղունգները գոլորշու վրա՝ տաք ջրի կամ ճաշի: Խամրած ծածկույթն ուղղակի հիանալի կստացվի: 

5. Եթե Դուք եղունգների կպչուկներից եք օգտվում, օրինակ՝ ֆրանսիական մատնահարդարման համար, հետևեք, որպեսզի կպչուկների ծայրերը եղունգից մի փոքր դուրս գան, չմոռանաք սոսնձել եղունգի սահմանները: 

6. Փոքրիկ փայլերը շատ հեշտ է հեռացնելը եղունգից, պարզապես անհրաժեշտ է լաքը մաքրելու նյութը լցնել բամբակի վրա, դնել եղունգին ու փայլաթիթեղով փաթաթել. մի քանի րոպե հետո եղունգներն ամբողջությամբ մաքրված կլինեն:

7. Աչքերի տակ անպայման սնուցող բալզամ քսեք. սա ավելի հարմար է մատնեմատերով անել. թարթիչների ներքևի մաշկն անթերի կլինի:

8. Որպեսզի դիմահարդամանը բնական փայլ հաղորդեք, ամենավերջում այտերին մի երկու կաթիլ յուղ քսեք:

9. Եթե Ձեզ մոտ ոչ միշտ է ստացվում աչքերին հավասար մատիտ քսել, մի վհատվեք. սովորեք մատիտը հորիզոնական դիրքով պահել և նկարել դրա լայն կողմով: Սա հաջողության գրավականն է:
Միանգամից ամբողջ գիծը մի գծեք, այն դժվար թե անթերի ստացվի. ավելի լավ է 3–4 ոչ մեծ շտրիխ անել՝ սկսելով գծի մեջտեղից:

10. Աչքերի կամ շուրթերի մատիտները սրելուց առաջ դրանք որոշ ժամանակ սառնարանում պահե՛ք: Այդպես դրանք շուտ չեն կոտրվի:

11. Մուգ ստվերաներկերը խառնեք բացերի հետ, օրինակ՝ շականակագույնը, մուգ կանաչը և կապույտ երանգները չեզոք, մարմնագույն երանգների հետ:
Այսպիսի երանգները կհամապատասխանեն և՛ երեկույթների, և՛ առօրյայի համար:

12. Դեմքի կարմրաներկը քսեք այտոսկրերին մազերի աճի ուղղությամբ:

13. Դիմահարդարման հիանալի միջոց է կոկոսի յուղը: Ուղղակի լցրեք կոկսի յուղը բամբակի վրա և մաքրեք դիմահարդարումը: Արդյունքը հիասքանչ է:

14. Ներկած շուրթերի վրա համապատասխան երանգի ստվերաներկ լցրեք. այդպես շրթներկն ավելի երկար կմնա:

15. Թարթիչները ներկելուց առաջ թարթիչների տակ կոպերին ոչ մեծ այցեքարտ դրեք և համարձակորեն ներկեք թարթիչներն ու մի անհանգստացեք այն մասին, որ Ձեր կոպերը կկեղտոտվեն:

16. Երբ Դուք մազերը լվալուց հետո կոնդիցիոներ եք քսում, թեթև շարժումներով տարածեք այն ամբողջ մազերի երկայնքով, և թողեք, որ մազերը չորանան՝ չսանրելով դրանք: Այդպիսով մազերը չեն խճճվի:

17. Երբ ֆենով չորացնում եք մազերը, սկսեք մազարմատներից, այդպիսով մազերն ավելի մեծ ծավալ կստանան:

18. Հյուսք անելուց առաջ մազերին մուս քսեք, այդպիսով այդ պարզ սանրվածքն ավելի գեղեցիկ տեսք կունենա:

19. Մի մոռացեք սանրել մազերն արմատներից սկսած՝ գլուխն առաջ հակած: Սա ամրացնում է մազարմատները:

20. Եթե առավոտ մազերը կարգի բերելու ժամանակ չունեք, զբաղվեք դրանցով երեկոյան. մազերի որոշ հատվածներին ֆիքսող կրեմներ քսեք և փաթաթեք փայլաթիթեղով: Առավոտյան Ձեր մազերը հիանալի տեսք կունենան:

21. Մազերը չորացնելիս դրանք շատ մի շփեք: Դրանից մազերն ավելի կոտրվող են դառնում: Ավելի փափուկ կտեր օգտագործեք չոր սրբիչի փոխարեն. հին վերնաշապիկը նույնպես կլինի:

22. Չոր շամպույնը կամ մանկական փոշին իսկական փրկություն են մազարմատներն ավելորդ յուղոտությունից ազատելու համար: Մի քիչ քսեք մազարմատներին և մազերն ամբողջ օրվա ընթացքում մաքուր և ծավալուն կմնան:

23. Ձեզ մոտ միշտ մարմնի և դեմքի խոնավեցնող սփրեյ պահեք, հատկապես ամռան շոգին: Լավ խոնավեցրած մաշկը միշտ հիանալի է նայվում:

24. Այտերի փոսիկներին խոնավեցնող կրեմ քսեք. դա միանգամից կթարմացնի դեմքը:

25. Առավոտյան աչքերը սառը ջրով լվացեք, կամ սառույցով տրորեք. սա միանգամից կանցկացնի հոգնածությունը, և մաշկն ավելի խնամված կերևա:

26. Մաշկի բորբոքված հատվածը քիչ նկատելի կդառնա, եթե այդ հատվածում սառույց դնեք:

27. Մի շտապեք դեն նետել դեմքի կրեմը, որը վաղուց չեք օգտագործում, քսեք այն ոտնաթաթերին գիշերը և առավոտյան ոտքերը զարմանալիորեն նուրբ կդառնան:

28. Ամենալավ բանը, որ դուք կարող եք անել Ձեր մաշկի և գեղեցկության համար, հյութաքամիչ գնելն է: Ցանկացած բանջարեղենից և մրգերից բնական հյութերը Ձեր շքեղ արտաքին տեսքի համար վիտամինների լավագույն աղբյուրն են:

29. Փորձեք չոր սկրաբավորում անել. լողանալուց առաջ չոր խոզանակով խոզանակեք մաշկը: Անհավանական հարթ մաշկը կզարմացնի Ձեզ:

Միշտ գեղեցիկ լինելու համար կինը մշտապես ջանքեր է գործադրում: Թող որ այս խորհուրդներն օգնեն Ձեզ անել դա ավելի քիչ ջանքերով և ավելի արդյունավետորեն:
Հիշեք, որ յուրաքանչյուր մարդու լավագույն զարդը ժպիտն ու լավ տրամադրությունն է:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016