Ռեստորան և ննջասենյակ ջրի տակ

«Ithaa» ռեստորանը պատկանում է «Conrad Maldives Rangali Island» հյուրանոցների ցանցին և գտնվում է Մալդիվների 2 կղզիների վրա: Ռեստորանն առանձնանում է նրանով, որ գտնվում է ծովի մեջ` 5 մ խորության վրա:

6/15/2017 2171 դիտում ID # 87476096
Տուրիզմ Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ստորջրյա ռեստորանի տանիքը պատրաստված է հատուկ ապակուց, որը հնարավորություն է տալիս մարդկանց ճաշելու ընթացքում դիտել ստորջրյա աշխարհը: Ռեստորանի հոբելյանին հյուրանոցը ներառել է իր ֆիրմային ծառայությունը: Այդ ժամանակահատվածում ռեստորանը գործում էր որպես ննջարան: Հյուրերին հյուրանոցային համարներում տեղաբաշխելու ժամանակ նրանց առաջարկում էին ընթրիք և շամպայն, իսկ առավոտյան` նախաճաշ:

«Ithaa» ռեստորանն արդեն գործում է 6 տարի, և, որպեսզի ցանկացողները հայտնվեն այնտեղ, պետք է հաշվառվեն առնվազն 2 շաբաթ առաջ, քանի որ այցելուները բավականին շատ են, իսկ ռեստորանում հնարավոր է միաժամանակ տեղավորել մոտ 14 անձ: Մինչև 12 տարեկան երեխաների մուտք ռեստորանի տարածք չի թույլատրվում: Այնտեղ ճաշելու միջին արժեքը կազմում է $120-$250 մեկ անձի համար: Ճաշացանկը բաղկացած է ինչպես եվրոպական, այնպես էլ տեղական խոհանոցներից:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016