Մազերի հինգ դիմակ նրանց համար, ովքեր շքեղ ալիքների մասին են երազում

8/24/2016 5257 դիտում ID # 88229833
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ահա ութ դիմակ, որոնք Ձեզ կօգնեն լուծել մազերի խնամքի հետ կապված խնդիրները: Սրանք կապահովեն Ձեր մազերի ճիշտ խնամքը և կսնուցեն դրանք:

1. Լոլիկով դիմակ

Սա էականորեն արագացնում է մազերի աճը: Վերցրեք հասած լոլիկը և կլպեք այն: Այնուհետև աղացեք, մինչև միասեռ զանգված ստանալը և քսեք մազարմատներին: 15-20 րոպե հետո լվացեք մազերը:

2. Սոխի հյութով դիմակ

Այս դիմակի ամենօրյա օգտագործումը երկու շաբաթվա ընթացքում երաշխավորում է Ձեր մազերի արագ աճը:
Վերցրեք 2 ճ. գդալ սոխի հյութ, 1ճ. գդալ կոնյակ և 6 ճ. գդալ փշի արմատների եփած ջուր: Խառնեք բաղադրիչները և քսեք մազարմատներին: Հետո պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք մազերը, իսկ մեկ ժամ անց լվացեք:

3.Մեղրով դիմակ

Մազերի աճն արագացնելու համար այս դիմակը պետք է ամեն օր անել: Վերցրեք մեկ ճաշի գդալ մեղր, նույնքան կոնյակ և ձվի դեղնուց: Հարեք, մինչև համասեռ զանգված ստանալը և քսեք մազերի ամբողջ երկայնքով: Փաթաթեք մազերը պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Դիմակը պետք է մնա մոտավորապես մեկ ժամ:

4. Վիտամինային դիմակ

Վիտամիններն ունակ են զգալիորեն արագացնել մազերի աճը: Հավասար քանակությամբ իրար խառնեք կտավատի և կռատուկի յուղերը և ավելացրեք «Աէվիտ» վիտամինի տասներկու պատիճները:
Ստացված խառնուրդը քսեք մազարմատներին:
Հետո պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք մազերը, իսկ մեկ ժամ անց լվացեք մազերն ու փաթաթեք սրբիչով: Սա պետք է կրկնել շաբաթը երեք անգամ:

5. Մանանեխով դիմակ

Այն լավացնում է գլխամաշկի նյութափոխանակությունը և արագացնում է մազերի աճը:
Վերցրեք 200 մլ. կեֆիր, դեղնուց և 1ճ. գդալ չոր մանանեխ: Լավ խառնեք բաղադրիչները և քսեք մազարմատներին, թողեք 40-60 րոպե:
Ցանկալի արդյունք ստանալու համար այս դիմակը պետք է մեկ ամիս ամեն օր քսեք մազերին:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016