Դեմքի ձգված և խնամված մաշկի գաղտնիքը

Կնճիռները հարթեցնող դիմակ տնային պայմաններում

8/20/2016 4377 դիտում ID # 88982685
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նրանք, ովքեր ուզում են գեղեցիկ տեսք և միշտ թարմ դեմքի մաշկ ունենալ, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել դեմքի ժելատինային դիմակներ:
Եթե պարբերաբար կատարեք այս գործողությունը, ապա շատ շուտով մաշկն ավելի մաքուր, հարթ և ձգված կդառնա:
Ժելատինը լրացնում է կոլագենի պակասը, որն առաջ է գալիս տարիքի հետ: Այս միջոցը հարթեցնում է փոքր կնճիռները, սպիտակեցնում է մաշկը, այն ավելի թավշյա է դարձնում և բարելավում է արյան շրջանառությունը:
Որպես օժանդակ բաղադրիչ՝ ժելատինը հաճախ օգտագործում են գեղեցկության սրահներում՝ այտերի և կզակի մաշկը ձգելու համար, ինչպես նաև ավելացնում են շամպունի, եղունգներն ամրացնող միջոցների մեջ:

Ձեզ ենք ներկայացնում լավագույն ժելատինային դիմակը, որն արդեն բազմաթիվ կանայք են փորձել:

Երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսը.
2 ճ. գ. եռացրած ջուր
1 թ. գ. ժելատին
2 թ. գ. բանանի պյուրե:
Ժելատինը խառնեք ջրի հետ, սպասեք, որ ուռի: Այնուհետև ավելացրեք բանանի պյուրեն և լավ խառնեք:
Օգտագործման եղանակը.
Ժելատինային դիմակը հավասարաչափ բարակ շերտով քսեք դեմքի լավ մաքրված մաշկին՝ խուսափելով աչքերի, շուրթերի, պարանոցի և դեկոլտեի հատվածներից: Երբ դիմակն արդեն պատրաստ լինի, թուլացրեք դեմքի մկանները: Սպասեք 20 րոպե և հանեք տաք ջրով՝ մերսող շարժումներով: Դիմակը պարբերաբար օգտագործեք և Ձեր մաշկն ավելի խնամված կլինի:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016