Լոլիկի օգտակար  հատկությունները

Լոլիկը կամ տոմատի մածուկը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում:

12/11/2017 1238 դիտում ID # 90111596
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սիրտանոթային համակարգի բուժումը լոլիկներով

Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ` նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե°վ թարմ, և° ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:

Ավիտամինոզի բուժումը տոմատով

Ավիտամինոզի հետևանքները ակներև են մաշկի վրա: Ավիտամինոզը, որը հիմնականում լինում է վաղ գարնանը, ազդում է մաշկի, մազերի, եղունգների և արտաքինի վրա: Կարևոր են А, В1, В2, С վիտամիններն ու ֆոսֆատական աղերը, երկաթն ու կալիումը: Այդ ամենը պարունակվում է լոլիկի մեջ: Ձմռանն ավիտամինոզը կարելի է բուժել հետևյալ կերպ. վերցնել հավասար քանակությամբ թթու կաղամբի աղաջուր ու տոմատի հյութ, 2 բաժին պակաս խնձորի հյութ (թարմ կամ պահածոյացված): Համի համար կարելի է մի փոքր շաքար ավելացնել: Ստացված հյութը խմել ամեն օր, 2 շաբաթ:

Այրվածքների ու վերքերի բուժումը լոլիկով

Լոլիկը քերծվածքներն ու պատռվածքները բուժելու արդյունավետ միջոց է: Բավական է վնասված տեղին կիսած լոլիկ դնել կամ էլ լոլիկի թարմ հյութ լցնել: Տոմատի հյութն ունի մանրէասպան ու հակաբորբոքային ազդեցություն: Այրվածքների դեպքում կես բաժակ տոմատի հյութը խառնել ձվի սպիտակուցի հետ և անմիջապես լցնել այրվածքի վրա: Իսկ վրայից թանզիֆով ծածկել, որ և ցավը նվազի, և մաշկի վերականգնողական պրոցեսն արագանա:

Պոտենցիայի ուժեղացման միջոց

Հնդկացիական ցեղերը օգտագործում էին լոլիկը որպես տղամարդու պոտենցիայի բարելավման միջոց: Տոմատն իրոք նպաստում է սեռական գեղձերի աշխատանքին: Իզուր չէ, որ ֆրանսիացիներն այն անվանում են սիրո խնձոր` la pomme de l’amour:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016