Արդյո՞ք հարկավոր է կատարել ուլտրաձայնային հետազոտություն 10-րդ անգամ:

Ուլտրաձայնային հետազոտությանը տեղեկատվական հետազոտական մեթոդ է, որն օգտագործվում է մանկաբարձության մեջ: Այն անցավ է ու անվտանգ, և հղիության ընթացքում թույլատրվում է կատարել 7-10 անգամ:

11/20/2018 553 դիտում ID # 90914765
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ընթացքում ՈւՁՀ-ն անվտանգ է այնքանով, որ այն ունի թույլատրելի սահման, և պետք չէ անցնել գերդոզավորման, քանի որ այն իր ազդեցությունն ունի պտղի հյուսվածքների ձևավորման վրա: Ճառագայթային ալիքները, անցնելով պտղի աճող հյուսվածքների մեջ, կարող են ազդել աճող բջիջների վրա՝ վնասելով դրանք, կամ կարող են լինել բացարձակ անվնաս:
Փաստն այն է, որ ոչ մի գիտնական 100% -ով չի կարող ասել հղիության ընթացքում  ուլտրաձայնային հետազոտության օգտակար և անվտանգ չափաբաժինը:
Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այն անհրաժեշտ է, բայց ոչ բոլորին և ոչ միշտ:
Բժիշկըն առաջին հերթին մարդ է՝ որոշակի բժշկական փորձով և գիտելիքներով: Փորձառու բժիշկները և խոհեմ մայրերը որոշակի բժշկական հետազոտության կամ ընթացակարգի կիրառման մասին որոշում կայացնելիս ունենում են միևնույն սկզբունքը: Եթե կինը մտնում է «բարձր ռիսկի խմբի մեջ», դա չի նշանակում, որ նա ամեն շաբաթ պետք է ստուգվի և կատարի ուլտրաձայնային հետազոտություն: Կինը կարող է լինել «ռիսկային խմբի» հղի և բարդություններ չունենա: Եթե կինը դասակարգվում է որպես «ռիսկային խումբի հղի»՝ առողջական վիճակի պատճառով, դա նշանակում է, որ նա պետք է լինի զգույշ, բայց դա չի նշանակում, որ նա պետք է ավելացնի հիվանդանոց այցելությունների քանակը, բժշկական պրոցեդուրաների և հետազոտությունների թիվը, դեղորայքի քանակը և անընդհատ հիշի, որ նա բոլոր հղիների  նման չէ: «Ռիսկային խմբի» հղիները սովորաբար ունեն արյան բարձր ճնշում և արյան, մեզի անալիզները չեն համապատասխանում նորմաներին: Պետք է խորհրդակցել փորձառու բժիշկի հետ, պարզել, թե արդյո՞ք հնարավոր է վերահսկել ճնշումը, դիետաների միջոցով կարգավորել անալիզները և այլն:
Լավացրեք կյանքի որակը, ուշադրություն դարձրեք սննդի ռեժիմին, հոգեկան-էմոցիոնալ վիճակին:
Մասնակցեք ծննդաբերության նախապատրաստման դասերին, մասնակցեք ջրային պրոցեդուրաներին, կատարեք մարմնամարզություններ, շատ քայլեք, հանգստացեք առաջին իսկ հնարավորության դեպքում:
Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ուլտրաձայնային հետազոտությունը շատ օգտակար տեղեկություններ է տալիս բժշկին: Փորձեք խելամիտ օգտագործել ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ժամանակ և հիշեք, որ հղիությունը հիվանդություն չէ: Հղիությունը, սիրո շարունակությունն է, կյանքի շարունակությունն է:
Թույլ տվեք, որ բնությունը պահի «մարդ անունով» կյանքի գաղտնիքն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018