Լքված ավտոմեքենաներ և միլիոնավոր դոլար արժողությամբ ավտոկայանատեղի

Չինաստանում` Չենդու քաղաքի մոտակայքում, հայտնաբերվել է ավտոկանգառ, որը տեղավորում է մոտ 200 մեքենա: Թվում էր, թե ոչ մի արտասովոր բան, սակայն...

9/1/2016 964 դիտում ID # 92122473
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բոլոր այդ մեքենաները վաղուց լքված են իրենց տերերի կողմից: Նրանց թվում կան նաև բավականին թանկարժեք մոդելներ` Bentley, Mercedes-Benz, Range Rover և այլն:

Այս ավտոկայանատեղին տեղաբնակների շրջանում հայտնի է «բռնապետերի ավտոկանգառ»` հաշվի առնելով մեքենաների ընդհանուր արժեքը: Հարցն այն է, որ այս մեքենաները ասես «զոմբի» լինեն. նրանք լքված են այստեղ, որովհետև այլևս պետքը չեն իրենց տերերին, բայց պաշտոնապես դեռ պատկանում են նրանց: Բայց կա մի առանձնահատկություն. մեքենաների մեծամասնությունը, որոնք կայանված են այստեղ, հանդիսանում են քրեական վարույթների մասնակից և չեն կարող ձևակերպվել նոր սեփականատերերի վրա, քանի դեռ գործի վարույթը շարունակվում է դատարաններում:

Այս մեքենաները վաղուց են գլխացավանք դարձել տեղական իշխանությունների համար, քանի որ նրանք չգիտեն՝ ինչպես վարվել այս մեքենաների հետ: Մի քանի մեքենաներ վաճառվել են աճուրդների օգնությամբ, սակայն տեղը անընդհատ համալրվում է նորերով:

Sample header

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016