«Սատանայի Աստվածաշունչ»

Լեգենդ է պտտվում, որ այս ձեռագիրն ի հայտ է եկել Չեխիայի Պոդլաժիցե քաղաքի մենաստանում ծառայողի և ընկած հրեշտակի կողմից կազմակերպված դավադրության հետևանքով: Վանականը, ով մեղանչել էր եկեղեցու ուսուցչի առաջ, ցանկանալով խուսափել պատժից, խոստացավ գրել իր ժամանակի լավագույն Աստվածաշունչը:

8/27/2016 1542 դիտում ID # 92589375
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Որոշներն էլ կարծում են, որ այս գիրքը մի հեղինակը չէր կարող գրել, նախ պետք էր շատ խորը հոգևոր գիտելիքներ այն ժամանակի կրոնի մասին, երկրորդ՝ հասարակ վանականը պետք է շատ ազատ ժամանակ ունենար, սակայն, ինչպես հայտնի է, նա օրական ընդամենը 2-3 ժամ ազատ ուներ:
Ձեռագրի և թանաքի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ ձեռագիրը գրվել է մեկ հեղինակի կողմից: Չարի մեծ պատկերը, որը գտնվում է գրքի գրեթե մեջտեղում, առանձնանում է մուգ գունային երանգներով, իսկ ոճը որոշ չափով տարբերվում է մյուս նկարների ոճից: Նրա նկարի դիմաց պատկերված է աստվածային թագավորությունը որը ներկայացնում է բարու և չարի հավերժական հակամարտությունը:

Սակայն գունային տարբերությունն իր հիմքում ոչ մի մութ հանելուկ կամ ուժ էլ չունի, հակառակը՝ ով բացում է գիրքն առաջին անգամ, հասնում է կենտրոնին և կանգ է առնում մեծ նկարի վրա: Ի՞նչ կապ կա նկարի մգեցման և գիրքը բացելու միջև: Գրքի հենց այդ հատվածն է երկար ժամանակ ազդվել արևի ճառագայթներից, որոնք էլ մգեցրել են մակերեսը:
624 էջանոց ձեռագիրն ունի 75 կգ քաշ, 22 սմ հաստություն, կազմի չափը 92х50 սմ է:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016