Երիտասարդ մնալու 5 կանոն

Գենետիկորեն մարդուն տրված է 120 տարի ապրելու հնարավորություն: Հենց այդքան էլ ապրել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկարակյաց մարդը: Ձեզ ենք ներկայացնում երիտասարդությունը պահպանելուն նպաստող և կյանքը երկարացնող 5 կանոնները, որոնք ստացվել են բժիշկների և դիետոլոգների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում:

12/7/2016 3699 դիտում ID # 92741717
Առողջություն Գեղեցկություն եվ խնամք
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. Չի կարելի շատ ուտել
Սովորական դարձած 2500 կկալի փոխարեն կարելի է բավարարվել 1500-ով: Սրանով կարելի է խուսափել բջիջների ծանրաբեռնվածությունից և ապահովել դրանց ակտիվությունը: Բջիջներն արագ են նորացվում, և օրգանիզմը դառնում է առավել դիմացկուն: Պետք է սնվել հավասարակշռված՝ ոչ շատ ավել, ոչ շատ պակաս:
2. Կերակրացանկը պետք է համապատասխանի տարիքին
30 ամյա կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ ի հայտ կգան, եթե նրանք առավել հաճախ օգտագործեն լյարդ և ընկույզ: 40 տարեկանից բարձր մարդկաց օգտակար է բետա-կարոտինը: 50-ն անց մարդկանց ավելի անհրաժեշտ է կալցիում, որը պահպանում ոսկորները և մագնեզիում, որը կարգավորում է սրտի աշխատանքը: 40-ն անց տղամարդկաց անհրաժեշտ է սելեն, որը պարունակվում է պանրում և երիկամներում: Սելենն օժանդակում է սթրեսների լիցքաթափմանը: 50-ից բարձր տարիքում ձկնեղենը կօգնի պահպանելու սիրտն ու արյունատար անոթները:
3. Անհարժեշտ է գտնել համապատասխան աշխատանք
Աշխատանքը, ինչպես վկայում են ֆրանսիացիները, օգնում է երիտասարդ մնալ: Չաշխատող մարդն ավելի ծեր է երևում: Մի շարք հոգեբանների կարծիքով որոշ մասնագիտություններ պարզապես թույլ չեն տալիս ծերանալ: Դրանց թվում են դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և վանականի մասնագիտությունները:
Անհրաժեշտ է գտնել համապատասխան զուգընկեր կամ զուգընկերուհի: Սերը և քնքշանքը համարվում են ծերացման դեմ լավագույն միջոցները: Շաբաթական երկու անգամ սեքսով զբաղվող մարդն ավելի երիտասարդ է երևում: Սեռական ակտի ժամանակ օրգանիզմում առաջանում է էնդորֆին հորմոնը, որն այլ կերպ համարում են երջանկության հորմոն: Այս հորմոնը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:
4. Ամեն ինչի վերաբերյալ պետք է ունենալ սեփական կարծիք
Գիտակցաբար ապրող մարդը հազվադեպ է հայտվում դեպրեսիվ հոգեվիճակներում: Նրան խորթ է ընկճվածության զգացումը:
Անվերջ շարժման մեջ պետք է լինել: Նույնիսկ օրական մի քանի րոպե սպորտով զբաղվելու դեպքում կյանքը երկարում է: Շարժման ընթացքում օրգանիզմում ի հայտ են գալիս աճի հորմոնները, որոնք 30 տարեկանից բարձր տարիքում դադարում են ի հայտ գալ:
5. Անհրաժեշտ է քնել սառը սենյակում
Ապացուցված է, որ նրանք, ովքեր քնում են 17-18 աստիճան ջերմաստի ներքո, ավելի երիտասարդ են մնում: Պատճառն այն է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը և տարիքային երևույթների առաջացումը մեծապես կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016