102-ամյա դպրոցականը

Չինաստանի Շանդուն նահանգի Ցիզնան քաղաքի բնակչուհին առաջին անգամ գնացել է դպրոց 102 տարեկանում. հայտնում է Qilu Evening Post պարբերականը:

9/7/2016 411 դիտում ID # 93827290
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Չինացի Մա Սյուսանը ամբոզջ կյանքում երազել է գնալ դպրոց, բայց չի կարողացել, որովհետև սկսել է աշխատել 13 տարեկանում և ամուսնացել 18-ում:
Դպրոց գնալու հնարավորությունը Մա Սյուսանին տվել է ուսումնական հաստատությունը, որը իմացել է Մա Սյուսանի երազանքի մասին հարցազրույցից, որը տվել է Մա Սյուսանը 102 տարեկանում: Այդ ամենի շնորհիվ 102-ամյա չինուհին դառնում է աշակերտ առաջին դասարանի. դասերի ժամանակ Մա Սյուսանը, որպեսզի լավ լսեր դասը, օգտագործում էր լսողական սարքավորում, իսկ կարդալու համար` խոշորացույց: Ինշպես նշում է հրատարակչությունը, Մա Սյուսանը ունի 9 երեխա, և նրանցից մեծամասնությունը ստացել են բարձրագույն կրթություն: Չինուհու որդին` 58-ամյա Ի Ֆեսնինը պատմում է, որ նրա մայրը վաճառում էր իր թանկարժեք իրերը երեխաներին կրթության տալու համար:
Մի օր դպրոցում անցկացնելուց հետո Մա Սյուսանը շնորհակալություն հայտնեց դասատուներին և դասընկերներին և խոստացավ շատ լավ սովորել: Նրա որդու` Ի Ֆեսնինի խոսքերով դպրոց գնալը նրա մոր ամենամեծ երազանքն էր:
Ի վերջո նրա երազանքը կատարվեց...

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016