Բարձրահասակ տղամարդկանց կանայք ավելի երջանիկ են

8/22/2016 972 դիտում ID # 93948420
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հետազոտող Կի Տո Սոնը վերլուծել է տվյալները, որոնք բնութագրում են Ինդոնեզիայի 7850 ամուսնացած կանանց, և եկել է հետևյալ եզրահանգմանը.
Կինն իրեն շատ ավելի երջանիկ է զգում, եթե իր ամուսինն իրենից բարձրահասակ է: Սոնը անմիջական կապ է տեսել ամուսնու հասակի և կնոջ երջանկության միջև: Այս երևույթը, ըստ հետազոտողի, ունի կենսաբանական հիմք, որն էլ ձևավորել է ժամանակակից կանանց ճաշակը: Վերջիններիս համար բարձրահասակ տղամարդիկ ավելի գրավիչ են՝ մյուսների հետ համեմատած:
«Հայտնի է, որ կանայք էվոլյուցիոն պատճառներով նախընտրում են բարձրահասակ տղամարդկանց, սակայն ոչ մի հետազոտություն մինչ այս չի պարզել, թե արդյո՞ք բարձրահասակ ամուսին ունենալը կնոջն ավելի երջանիկ է դարձնում»,– ասում է գիտնականը: Զուգընկերոջ հետ հասակների մաքսիմալ տարբերությունը կնոջն ավելի երջանիկ է դարձնում, իսկ ամուսնությունը` ավելի ամուր: Պետք է նշել, սակայն, որ ժամանակի ընթացքում այդ ազդեցությունը թուլանում է և գրեթե ամբողջությամբ վերանում 20 տարի համատեղ կյանքից հետո: 

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016