Ինչպե՞ս կարելի է հեռացնել այտուցվածությունը հղիության ընթացքում:

2/20/2019 306 դիտում ID # 94019049
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ժամանակ այտուցները կարող եք հեռացնել հատուկ դիետաների միջոցով.
Ռեժիմով սնունդն օգնում է թեթևացնել ճարպակալումը և արագացնել նյութափոխանակությունը:
Բանջարեղենի և մրգերի չափավոր քանակությամբ ընդունումը,
Բացառել աղը, տապակած, ապխտած և պահածոյացված սնունդը,
Ընդունել սնունդը խաշած կամ ճաշի տեսքով:
Այտուցն օրգանիզմից կարող եք հեռացնել ջրով՝ լողանալով և ծովի աղով վաննա ընդունելով, որից հետո պետք է պառկեք, բարձրացնեք ոտքերը գլխի մակարդակից բարձր: Այս կեցվածքն օգնում է, որպեսզի հեղուկը չկուտակվի նույն տեղում:
Հղիության ընթացքում հյուսվածքների այտուցի դեպքում չի կարելի սահմանափակել հեղուկների քանակը, անհրաժեշտ է խմել այնքան, որքան օրգանիզմը պահանջում է:
Այտուցների դեպքում խորհուրդ է տրվում բույսերից պատրաստել թուրմեր և խմել, օրինակ, մասրենու տերևներով, սամիթով և այլն:
Նման միջոցներն ունեն միզամուղ ազդեցություն և ավելցուկային ջուրն օրգանիզմից հեռացնելու հատկություն, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը, ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն: Այդ միջոցներն օրգանիզմը հագեցնում են վիտամիններով և միկրոէլեմենտներով:
Հղիության ընթացքում առաջացած ծանր այտուցները բուժվում են հիվանդանոցում: Նշանակվում են պրեպարատներ, որոնք լավացնում են արգանդ-ընկերքային շրջանառությունը (Magne B6, Magnerot): Նշանակվում են նաև միզամուղ պրեպարատներ, և այնպիսի պրեպարատներ, որոնք բարելավում են ներքին օրգանների գործունեությունը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018