Բասկետբոլ խաղացող փղերը

Կոհ Սամուի կղզում, որը գտնվում է Թայլանդում, գործում է «Այլենդ Սաֆարի» կենդանիների օգնության կենտրոնը, որի «աստղերն» են երկու փիղ՝ վեցամյա Մալին և իննամյա Տոկտակը: Այս հսկաների յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրանք կարողանում են բասկետբոլ խաղալ: Իհարկե, NBA-ի համար դեռ վաղ է խոսել:

9/6/2016 722 դիտում ID # 94696375
Ժամանց Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Վեցամյա Մալին և իննամյա Տոկտակը սովորել են բասկետբոլ խաղալ հենց այս կղզում, որտեղ նրանք ծնվել են: «Այլենդ Սաֆարի»-ի կազմակերպիչները, որոնք հոգ են տանում կենդանիների մասին, ասում են, որ փղիկները դեռ շատ բան ունեն սովորելու հանրահայտ խաղի հիմունքները լիովին սովորելու համար:
Սկզբում նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է գնդակը բռնեն: Այնուհետև նրանք սովորել են գնդակը բռնել կնճիթի ներքին մասով: Հաջորդ փուլը գնդակը զամբյուղի մեջ նետումն է:

Մալին գնդակը բռնում է կնճիթով և, կանգնելով ետևի ոտքերի վրա, սպասում է տիրոջ հրամանին: Ազդանշանը տեսնելուն պես փիղը գնդակը նետում է զամբյուղը:
«Նրանց հիմունքները սովորեցնելու համար անհրաժեշտ է մոտ երկու-երեք ամիս, բայց, բարեբախտաբար, գործերը ամեն օր ավելի ու ավելի լավ են գնում»,- ասում է «Այլենդ Սաֆարի»-ի կազմակերպիչներից մեկը՝ Նինգը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ շուտով կկարողանան փղերի բասկետբոլի խաղեր կազմակերպել:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016