Թեք արգանդը հղիության ժամանակ

Նորմայում արգանդը գտնվում է որովայնի խոռոչի կենտրոնում: Սակայն հղիության ընթացքում կանանց 5% -ի մոտ ախտորոշվում է պաթոլոգիա, որը բնութագրվում է արգանդի թեքությամբ: Անոմալիան համարվում է բնածին:

1/2/2019 1903 դիտում ID # 94987519
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ի՞նչ է նշանակում արգանդի թեքումը:

Եթե ​​արգանդը տեղակայված է նորմայից որոշակի շեղումներով և ավելի մոտ է ուղիղ աղուն, ապա այն ախտորոշվում է որպես թեք արգանդ:
Նման պատալոգիան համարվում է բնածին, բայց կան նաև նպաստող գործոններ. դրանք են`բորբոքային հիվանդությունները, անբավարար ձվարանների ֆունկցիան, թերսնուցումը, բազմակի ծննդաբերությունը և աբորտները, վիրահատության արդյունքում ձևավորված կպումները:
Բժշկության մեջ այս պաթոլոգիան կոչվում է ռետրոֆլեկսիա. երբ արգանդի պարանոցն ուղղված է առաջ, իսկ մարմինը՝ հետ: Այս պաթոլոգիան ընթանում է անսիմպտոմ, նկատվում են դաշտանային ցիկլի ժամանակ: Պաթոլոգիան հայտնաբերվում է միայն ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ:

Ինչպե՞ս հղիանալ արգանդի հետև թեքումով:

Բնականաբար այս պաթոլոգիան դժվարացնում է սերմնահեղուկի անարգելք անցումը, որի համար նախատեսված են հատուկ վարժություններ և դիրքեր՝ սեռական հարաբերության համար:
Սովորաբար 70% դեպքերում այն բերում է անպտղության: Բնածին անոմալիայի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն, այսինքն՝ ուղղում են այդ թերությունը: Մնացած դեպքերում կատարվում են ֆիզիոթերապևտիկ բուժումներ, ցեխաբուժություն և այլն:
Առկա հղիության դեպքում պտուղը կարող է զարգանալ նորմալ, որպես բարդություն կարող է նկատվել դեֆեկացիայի և միզարձակման հետ կապված խանգարումներ: Եթե հղիության հետ կա զուգակցված ինֆեկցիա, ապա հնարավոր է վիժում հղիության սկզբնական փուլերում: Այս պաթոլոգիայով հղիներին խորհուրդ է տրվում լինել մշտական հսկողության տակ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018