Խորիոնալ հեմատոմայի նշաներն ու բուժումը.

Խորիոնալ հեմատոման հիմնականում առաջանում է այն հղիների մոտ, որոնք ունեն արյան բարձր մակարդելիություն՝թրոմբոֆլեբիտ:

1/18/2019 2039 դիտում ID # 95589617
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Խորիոնալ հեմատոմայի նշաններն են՝ ցավ որովայնի ստորին հատվածում, սեռական ուղիներից շագանակագույն արտադրություն: Եթե արտադրությունը կրում է մշտական բնույթ, անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության: Փաստն այն է, որ շատ խոշոր հեմատոման կարող է սպառնալ պտղի կյանքին:
Նման ախտորոշում ունենալու դեպքում հարկավոր է լինել բժշկի հսկողության տակ: Պետք է անցնել ուլտրաձայնային հետազոտություն՝ նրա դինամիկան պարզելու համար:
Որպեսզի հեմատոման չմեծանա, նշանակվում են ֆոլաթթու և վիտամին E, ինչպես նաև արյան շրջանառությունը լավացնող դեղամիջոցներ:
Փաստն այն է, որ խորիոնալ հեմատոմայի ժամանակ մեծանում է պտղի հիպոքսիայի վտանգը: Այդ իսկ պատճառով՝ պետք է բարելավել երեխայի սնուցումը: Հակառակ դեպքում կարող են զարգանալ շեղումներ:
Մինչև հեմատոմայի ներծծվելը, պետք է խուսափել սեռական հարաբերությունից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որպեսզի վիճակը չսրվի: Խորհուրդ է տրվում մշտապես լինել բժշկի ​​հսկողության ներքո:
Եթե ​​խոսենք կանխարգելման մասին, որը կօգնի խուսափել հեմատոմայի հետագա աճից, ապա պետք է ուշադրություն դարձնեք աղիքի վիճակին: Ցանկալի է հանգստանալիս ոտքերը թեթևակի բարձրացնեք՝ արյան արտահոսքը կարգավորելու և այտուցներից խուսափելու համար:
Հղիության ընթացքում առաջացած խորիոնալ հեմատոմայի բուժումը կատարվում է միայն հիվանդանոցում: Արյունհոսության դեպքում նշանակվում են արյունականգ պրեպարատներ՝ վիկասոլ, դիցինոն, կատարվում է նաև դեղորայքային բուժում: Պետք է նաև հետևել սննդակարգին. այն պետք է լինի վիտամիներով հարուստ:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018