Իմաստուն մարդու 5 օրենքների 5 հակափաստարկ

Սոցիալական ցանցերում ուշադրության են արժանացել «իմաստուն մարդու օրենքներ», սակայն, որոշ ժամանակ անց, հայտնվեց 5 կեսկատակ հակափաստարկ:

10/20/2016 795 դիտում ID # 96177719
Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. Շատ լռել:

Լռությունը իմաստության նշան չէ: Իմաստությունը երկնային պարգև է, որը հարկավոր է կիսել, ոչ թե լռել և թաքցնել:

2. Երբեք ոչինչ չհարցնել ուղղակի կերպով:

Անուղղակի հարց պետք է տալ այն ժամանակ, երբ հարցի նպատակը պատասխան ստանալը չէ: Այս տարբերակը հնարավոր է, եթե Դուք ցանկանում եք Ձեր զրուցակցին հուշել այս կամ այն միտքը, սակայն, եթե Ձեր նպատակն է ստանալ հստակ պատասխան, ապա խորհուրդ ենք տալիս համապատասխան հարց տալ:

3. Ձեր մտքերը երբեք մի բացահայտեք ուրիշների գրքերում:

Իսկ ինչո՞ւ չգրել: Ես սիրում եմ պարբերաբար վերընթերցել գրքերը և հետևել, թե ինչպես են փոփոխվել իմ մտքերը տարիների ընթացքում:

4. Իմաստուն մարդը երբեք ոչ ոքի չի պատմում իր իրական նպատակների մասին:

Ճիշտ հակառակը: Ցանկացած նպատակի մասին հարկավոր է բարձրաձայնել և որքան հնարավոր է շատ մարդու մոտ:
Առաջինը, հենց նպատակի բարձրաձայնման ժամանակ է ձևավորվում մտադրություն, որը կարող է հանգեցնել հստակ գործողությունների:
Երկրորդ, բառերն աշխարհի մեջ ներմուծում են իրենց մի մասնիկը, դրա համար բազմիցս արտաբերված նպատակը, ըստ էության, հանդիսանում է դրա իրականացման սկիզբը:
Երրորդ, նպատակների քննարկումը անսպասելիորեն հանգեցնում է այն մարդկանց, ովքեր կարող են աջակցել նպատակի իրականացման ընթացքում:

5. Իմաստուն մարդու կյանքում անհաջողություններ չեն լինում, լինում է պարզապես բացասական փորձ:

Փորձը չի կարող լինել դրական կամ բացասական, քանի որ այս հատկանիշներն ունեն միայն այն բաները, որոնք հնարավոր է ընտրել: Փորձը պարզապես կա, իսկ դրան գույն հաղորդում է մարդը: Իմաստուն մարդը ցանկացած փորձ ընդունում է ուրախությամբ և երախտապարտ է դրա համար:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016