Սերն ինքդ քո նկատմամբ փոխում է կարման

8/23/2016 1662 դիտում ID # 96250117
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Եթե սկսես իսկապես սիրել ինքդ քեզ, ապա կարող ես փոխել կարմադ:

Կարման հանցագործության պատժի համար նախատեսված սկզբունք չէ: Կարման հանդիսանում է էներգիայի լիցքավորման իրականացման սկզբունք՝ կենսական ուժի լիցքավորում: Երբ մենք սիրում ենք մեզ, ներսում տեղի է ունենում էներգիայի լիցք, որը մենք կիրառում ենք կյանքում:
Ուղղորդված կյանքի ուժը ձևավորում է մեր համար իրավիճակներ, որոնցում իրականանում է ինքներս մեզ սիրելու ներքին կուտակում:
Երբ մենք մեզ չենք սիրում, ներսում ևս տեղի է ունենում էներգիայի կուտակում, որը մենք ևս ուղղում ենք մեր կենսատարածք: Այս լիցքն իրականացնում է հակառակ գործողությունը. ստեղծում է իրավիճակներ, որոնցում իրականացվում է ինքներս մեզ չսիրելու երևույթը և կրկին մարդկանց և իրադարձությունների միջոցով: Եվ այստեղ չի կարող խոսք գնալ որևէ մեկի բարօրության մասին: Յուրաքանչյուրս մեր կյանքում ցանկանում ենք ինչ-որ բան ուղղել, ինչ-որ բան կատարելագործել, ինչ-որ բան ձևավորել: Այդ «ինչ-որ բանը» կարող է լինել մեր կյաքնի ցանկացած ոլորտից՝ սեր, հարաբերություններ, ընտանիք, աշխատանք, ֆինանսական կայունություն: Եվ մեր ցանկությունները լիովին բնական են և իրականանալի: Բայց ահա ինչում է խնդիրը, որ ցանկությունը լավ է, իսկ էներգիայի լիցքը, որը մենք ուղղում ենք մեր ցանկության իրականացմանը, հետապնդում է բոլորովին հակառակ նպատակը:
Իսկ կարման հետևում է ոչ թե մեր ֆանտազիաներին, այլ մեր էներգիային: Եվ դա բերում է նրան, որ մենք բոլոր լավ նպատակներով գնում ենք մարդու մոտ, իսկ պատասխան ստանում ենք «դուռը երեսներիս փակելը». ցանկանում ենք որ լավ լինի, սակայն լինում է այնպես, ինչպես միշտ: Հետո տուն ենք վերադառնում և ինքներս մեզ հարցնում, թե ինչն այն չէ, ինչու մեր լավագույն նպատակները դարձան խնդիրներ, ինչպիսին է մեր կարման:
Պատասխանը պարզ է. ինչպիսին լիցքն է, այնպիսին էլ՝ կարման:
Օրինակ, մենք ցանկանում ենք լավ աշխատանք` արժանավայել աշխատավարձով: Իսկ ի՞նչ է նշանակում «լավ աշխատանք»: Դա այն աշխատանքն է, որը մեզ ուրախացնում է, և որտեղ մեզ գնահատում են: Իսկ ո՞րն է «արժանավայել աշխատավարձը»: Դա այն գումարն է, որ բավականացնում է, որպեսզի մենք մեզ ուրախացնենք՝ նոր գնումներ կատարելով, որոնց միջոցով էլ մենք արտահայտում ենք մեր սերն ու ուշադրությունը մեր հանդեպ:
Այսինքն, լավ աշխատանքն այն է, երբ մենք զգում ենք մեր կարևորությունը, իսկ արժանավայել աշխատանքը հնարավորություն է տալիս արտահայտել մեր սերն ու ուշադրությունը ինքներս մեր նկատմամբ: Սակայն խնդիրը նրանում է, երբ մենք մեզ չենք սիրում, մենք չենք կարող լավ աշխատանք ունենալու ցանկությունը լիցքավորել դրական էներգիայով:
Մենք ունենք լիցք, որը ինքներս մեզ չսիրելու լիցքն է: Իսկ ինքներս մեզ չսիրելու լիցքը չի կարող իրականացնել «գնահատված զգալու» զգացողություն:
Սա շատ կարևոր պահ է: Հարկավոր չէ սպասել հարմար պայմանների, որպեսզի սկսեք սիրել ինքներդ ձեզ: Այդպիսի պայմաններ երբեք չեն լինի: Այդ պայմանները մենք պետք է ստեղծենք ինքներս մեր ներսում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016