Հղիության ընթացքում պտղի շարժումները: Ի՞նչ է դա նշանակում:

Իրականում երեխան սկսում է շարժվել 8-րդ շաբաթից: Նա դեռ շատ փոքր է, և շրջապատված է հարպտղային հեղուկով, դժվարությամբ է դիպչում արգանդի պատերին: Նյարդային համակարգի և աճի զարգացման շնարհիվ՝ նրա շարժումներն ավելի կանոնավոր են դառնում: Երեխան պատասխանում է արտաքին գրգռիչներին՝ դիպչելով արգանդի պատերին, և դուք զգում եք շարժումը:

12/11/2018 11858 դիտում ID # 97157859
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երեխայի շարժը առաջնածին կանայք զգում են հղիության 20-րդ շաբաթում, իսկ կրկնածինները՝ երկու շաբաթ շուտ:
Քանի որ շարժվող մասերը ձեռքերն ու ոտքերն են, ապա պտղի շարժումներով կարող ենք որոշել նրա դիրքը:
Առաջադիր ընկերքի դեպքում պտղի շարժումները նշված ժամանակահատվածում չեն զգացվում:
Եթե շարժումներն զգացվում են դիաֆրագմայի մոտ, ապա պտուղն ունի գլխային առաջադրություն:
Եթե շարժումներն զգացվում են որովայնի ստորին հատվածում, ապա պտուղն ունի հետույքային առաջադրություն:
Մինչև 34-35 շաբաթը երեխան կարող է ճիշտ դիրք ընդունել:
Գոյություն ունեն հետազոտման մեթոդներ, որոնք տեղեկություն են տալիս «մայր-ընկերք-պտուղ» համակարգի մասին: Դրանցից են՝ դոպլերային և ուլտրաձայնային հետազոտությունը:
Սովորաբար պտուղն ակտիվ շարժվում է հղիության 24-32-րդ շաբաթում: Այդ ժամանակահատվածում այն արագորեն աճում է և զարգանում, շարժումները դառնում են սահմանափակ:
Շատ կանայք երբեմն բողոքում են երեխայի ակտիվ շարժումներից: Այդ պատճառով հարկավոր է օրվա ընթացքում հանգստանալ կամ քնել: Երբ դուք գտնվում եք հանգիստ վիճակում, արյան մատակարարումը բարելավվում է, և երեխան ավելի լավ է խաղում, իր շարժումների հետ նա ձեզ ստիպում է փոխել Ձեր մարմնի դիրքը:

Ինչի՞ մասին են խոսում երեխայի շարժումները:

Երեխայի շարժումները կարող են նվազել կամ դադարել: Այդ նշանները խոսում են հիպոքսիայի մասին, որն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան չի ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին: Երբեմն էլ կարող է առաջանալ ընկերքային անբավարարություն, որը կարող է վտանգավոր լինել մոր և երեխայի առողջության համար:

Շարժման լեզուն.

Եթե երկար ժամանակ պառկած եք կամ երկար ժամանակ գտնվում եք միևնույն դիրքով, ապա նա իր շարժումներով կարող է Ձեզ ստիպել փոխել դիրքը:
Մեկ այլ երեխա, իրոք, ցանկանում է, որ դուք շփվեք նրա հետ: Հղիության վերջին շաբաթներին նրա շարժումները կարող են երբեմն ցավ և անհանգստություն առաջացնել: Թեթև հարվածեք որովայնին, ասեք մի քանի բարի խոսք և ամեն ինչ նորմալ կլինի:
Կան երեխաներ, որոնք երկար են քնում, հանգիստ են ուզում:
Շատ կարևոր է, որ Դուք հասկանաք Ձեր երեխայի լեզուն, սիրեք և փայփայեք:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018