«Ուշացած» երեխաները առողջ և խելացի են, քան «վաղ» ծվածները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 40 տարեկանից բարձր կանանցից ծնված երեխաներն իրենց հասակակիցների մեջ ավելի առողջ և խելացի են, քան կրտսեր մայրերից ծնված երեխաները:

11/10/2018 1109 դիտում ID # 98258264
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Լոնդոնի համալսարանական քոլեջի մի խումբ գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ «ուշացած» երեխաների հետ դժբախտ պատահարները շատ քիչ են լինում, նրանք ընդհանուր առմամբ քիչ են հիվանդանում, հազվադեպ են տառապում ճարպակալությամբ և այլն:
Բացի այդ, փորձագետները պարզել են, որ «ուշ» ծնված երեխաները վաղ տարիքից ունեն ավելի հարուստ բառապաշար, իսկ հինգ տարեկանում նրանց IQ-ն միջինում ավելի բարձր է, քան երիտասարդ մայրերից ծնված երեխաների մոտ:
Բժիշկների պնդմամբ դա բացատրվում է նրանով, որ հասուն կանայք, ըստ էության, իրենց կյանքի փորձի շնորհիվ ավելի լավ են պատրաստված մոր դերի համար: Նրանք ավելի հանգիստ են, հավասարակշռված, ուշադիր, քան երիտասարդ մայրերը:
Մեծ Բրիտանիայում, ինչպես բոլոր զարգացած երկրներում, վերջին տասնամյակում 40-ից հետո ծնելիության թիվը կտրուկ աճել է:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018