Հետաքրքիր փաստեր Հելոուինի մասին

Ի՞նչ գիտեք Դուք Հելոուինի մասին: Սև և գազարագույն գույներ, դդումներ և լապտերներ, տարօրինակ հագուստներ և դիմակներ. մոտավորապես նման ասոցիացիաներ են առաջանում Ձեզ մոտ, երբ մտածում եք Հելոուինի մասին:

9/11/2016 1775 դիտում ID # 98584688
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Իրականում, իր 2000 տարվա գոյության ընթացքում այս տոնի վերաբերյալ ձևավորվել են բազմաթիվ լեգենդներ և պատմություններ: Օրինակ տարբեր երկրներում այն ունի տարբեր անվանումներ՝ Կերպարանափոխության օր, Կելտական Նոր տարի, Մահացածների օր և այլն:
Ավանդաբար Հելոուինը նշում են խարույկի շուրջը՝ երգելով և պարելով, ինչպես նաև վախենալու պատմություններ և հոգիների, վհուկների մասին լեգենդներ պատմելով:
Բոլոր տոներին ներկայիս կոմերցիոն մոտեցումը բերեց նրան, որ մի շարք երկրներում Հելոուինն ասես դարձավ քաղցրավենիքների տոն. երեխաները հագնում են տարբեր տարօրինակ հագուստներ և իրենց հարևաններից քաղցրավենիք խնդրում: Ըստ վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր տարի Հելոուինին վաճառվում է մոտ $2 մլրդ-ի քաղցրավենիք:

Տարբեր երկրներում հատուկ Հելոուինի համար աճեցվում են հսկայական դդումներ, քանի որ դրա պահանջարկը այս տոնին աճում է: Բոլորն են ցանկանում դդմից պատրաստել յուրօրինակ լապտեր և դնել իրենց պատուհանի առջև, որպեսզի տներից վանեն չար ոգիներին:
Խարույկներ վառելու ավանդույթը գրեթե մոռացվել է: Այժմ մարդիկ խարույկները փոխարինել են էլեկտրական լապտերներով, որոնցով զարդարում են իրենց բնակարանները:
Հյուսիսային Ամերիկայում Հելոուինը նշելու ավանդույթն եկել է Եվրոպայից ներգաղթածներից, որոնք, իրենց հերթին, այն ժառանգել են կելտերից:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016