Աշխարհի 3 ամենաթանկ հյուրանոցները

Շքեղությունը և հարստությունը միշտ գրավել է մարդկանց: Իսկ նոր տեխնոլոգիաների շնորհիվ կառուցվում են զարմանալի մեքենաներ և ճարտարապետական գլուխգործոցներ:  Եկեք դիտենք ամենագեղեցիկ և թանկ հյուրանոցները:

6/5/2017 2904 դիտում ID # 99287058
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Marina Bay Sands Singapore

"Marina Bay Sands Singapore"-ն անկրկնելի հանգստյան գոտի է, որը գրավում է իր շքեղությամբ և կառուցվածքով: Այն նաև կոչվում է «Նավ-հյուրանոց» և ունի լողավազան տանիքի վրա: Marina Bay-ը համարվում է ամենաթանկ հյուրանոցը ողջ աշխարհում, որի արժեքն է՝ 8 միլիարդ դոլլար: Այս հյուրանոցը հանդիսանում է ամենաբարդ կառույցներից մեկը, որը ներառում է 55 հարկ, կազմված է 3 աշտարակից և առկա է 2561 սենյակ:

Emirates palace

2010 թվականին՝ մինչ Marina Bay-ի կառուցումը, "Emirates palace"-ը լայն տարածում ուներ որպես ամենագեղեցիկ և ամենաթանկ հյուրանոց ողջ աշխարհում: Այն գտնվում է ընդարձակ, մասնավոր լողափին: "Emirates palace"-ը շքեղ 7 հարկանի հյուրանոց է, որը պարունակում է 300 լյուքս սենյակ: Այս հյուրանոցը կառուցելու համար օգտագործվել են բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ:

Las vegas «Cosmopolitan»

Շատ քիչ փորձագետներ կարողացան կանխատեսել, որ այս հյուրանոցը կդառնա ամենաթանկ և հայտնի հյուրանոցներից մեկը և կգրավի մեր ցուցակի 3-րդ տեղը: "Cosmopolitan"-ն ունի 3000 սենյակ, իսկ մակերեսը կազմում է 75 000 քառակուսի մետր: Այն համարվում է աշխարհում ամենամեծ հյուրանոցը: Այնտեղ Դուք կարող եք գտնել բազմազան խանութներ և ռեստորաններ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016