Մաշկի չորությունը կերակրող մայրերի մոտ

Երեխաների ծննդյան հրաշքի ակնկալիքով կանանց մեծամասնությունը կանգնում է այնպիսի տհաճ խնդրի առջև, ինչպիսին է չոր մաշկը: Այն դառնում է շատ զգայուն և գրգռված: Ամենատարածված պատճառը մարմնի խոնավության պակասն է, բայց երբեմն էլ դա անպատշաճ խնամքի հետևանք է: Հետևաբար անհրաժեշտ է փոխել կոսմետիկ և հիգիենիկ պարագաները:

10/14/2018 586 դիտում ID # 99298426
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Առավել հաճախ, չոր մաշկը նկատելի է դառնում հղի կանանց ձեռքերի, ոտքերի և դեմքի վրա: Դուք կարող եք հաղթահարել այն, եթե հետևեք որոշակի կանոններին.
Հիգիենայի պահպանում,
Մաշկի պարբերաբար մաքրում,
Խոնավեցնող միջոցների օգտագործում,
Սնվելու կանոնավոր ռեժիմի պահպանում …
Շատ արտադրողներ հատուկ կոսմետիկա են պատրաստում հղիների և կերակրող մայրերի համար: Նման արտադրանքները չեն առաջացնում ալերգիա և պատրաստված են բնական հումքից:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Հետծննդաբերական ժամանակահատվածում մաշկի չորացման պատճառները`

Չոր մաշկը ծննդաբերությունից հետո շատ տարածված է: Դա պայմանավորված է էստրոգեն հորմոնի նվազմամբ: Երեխայի ծնունդից անմիջապես հետո նրա արտադրությունն օրգանիզմում կտրուկ նվազում է, քանի որ այդ հորմոնի շնորհիվ է պայմանավորված մաշկի առաձգականությունը և էլաստիկությունը: Չոր մաշկի հաջորդ պատճառը անբավարար կամ ոչ պատշաճ խնամքն է:
Չոր մաշկը կրծքով կերակրման ժամանակ տհաճ խնդիր է, բայց բարեբախտաբար, այն կարող է լուծվել: Դրա համար անհրաժեշտ է, առաջին հերթին, ստեղծել դիետա հատուկ մայրիկների համար, երկրորդ` ընտրեք ճիշտ խնամքի միջոց նախատեսված Ձեր մաշկի խնամքի համար: Այժմ կան շատ բարձրորակ կոսմետիկ, հիգենիկ պարագաներ, որոնք կօգնեն այս հարցում: Օրինակ, կան կրծքերի համար նախատեսված բարձիկներ, որոնք օգնում են ավելորդ լակտացիայի և կաթի հոսքի դեպքում: Կրծքերի բարձիկներն ապահովում են նաև հնարավոր ճաքերի մեջ ինֆեկցիայի ներթափանցումից և շատ հիգիենիկ են:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018