Մեզանից ոմանք կանխատեսելու ունակութնուն ունեն

8/31/2016 1036 դիտում ID # 99437356
Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

«Հետազատությունները ցույց են տալիս, որ մեզանից որոշներն ունակ են կանխատեսելու ապագան, և դա բոլորովին էլ էժանագին գուշակություն չէ»,- գրում է Daily Mail-ը: 
Այսպիսին են Նյու Յորքի Կոռնուելի համալսարանի պրոֆեսոր Դերիլա Բեմի մի շարք գիտափորձերի արդյունքները, որոնք նաև ցույց են տալիս, որ մենք ունակ ենք ազդել իրադարձությունների վրա մինչև դրանց տեղի ունենալը: Գիտափորձին մասնակցել են ավելի քան հազար կամավոր: Վերջինիս արդյունքները հրապարակվել են New Scientist ամսագրում:
Այս փորձերից մեկի ժամանակ ուսանողներին առաջարկել են հիշել մի շարք բառեր: Այնուհետև նրանց խնդրել են հիշել որքան հնարավոր է շատ բառ և, վերջապես, նրանց խնդրել են տպել պատահական բառերի մի շարք: 
Բնականաբար ուսանողները որոշ բառեր ավելի լավ են հիշել, քան մյուսները, սակայն, որքան էլ տարօրինակ է, հիմնականում դրանք այն բառերն էին, որոնք հետագայում նրանց խնդրել են տպել: Սա նշանակում է, որ ապագա իրադարձությունն ազդել է նրանց հիշողության կարողության վրա:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016