Ի՞նչ կարելի է գնել 1 դոլարով աշխարհի տարբեր երկրներում

Հավանաբար շատերի մոտ է հարց առաջացել՝ ինչ կարելի է գնել 1 դոլարով տարբեր երկրներում: Իհարկե, շատ բան չի գնվի այդ գումարով, սակայն գնումների տարբերությունն այդ սիմվոլիկ գումարով մեծ է և բավականին տարբերվում է:

8/30/2016 2089 դիտում ID # 99595026
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ինչ-որ տեղ այն կբավականացնի ընդամենը մեկ գավաթ սուրճ խմելու համար, իսկ մեկ այլ տեղ հնարավոր կլինի վայելել ամբողջական ընթրիք: Օրինակ, Կամբոջայում մեկ դոլարով հնարավոր է գնել 2 գավաթ գարեջուր, սակայն դա հնարավոր է հատուկ ժամերին, որոնք կոչվում են «ուրախ ժամեր»: Այդ գումարով հնարավոր է նաև գնել իմբիրով տապակած գորտ կամ գնել կամբոջական ավանդական գլխարկ, չորս լիտր ջուր, երկու շիշ Կոկա-Կոլա: Մեկ դոլարով հնարավոր է նաև լվանալ սպիտակեղեն:
Վիեննան համարվում է բավականին թանկ քաղաք, այդ իսկ պատճառով մեկ դոլարով հնարավոր է գնել ընդամենը մեկ բուլկի:
Ֆիլիպիններում մեկ դոլարով կարելի է 30 րոպե վայելել ոտքերի մերսում և գնել 28 տուփ Մալբորո ծխախոտ, չորս պոնչիկ, երեք մարտկոց և տապակած ձուկ: Բացի այդ, հնարավոր է երկու ժամ օգտվել ինտերնետից, երկու կմ գնալ տաքսիով, գնել շատ-շատ բրինձ և չորս լիտր ջուր:
Տեներիֆեում մեկ դոլարով հնարավոր է խմել մեկ բաժակ սուրճ: Սակայն այդպիսի հնարավորություն ընձեռնվում է միայն մայրաքաղաքում, իսկ հանրաճանաչ հանգստավայրերում ամեն ինչ շատ թանկ է:
Վիետնամում մեկ դոլարով հնարավոր է կատարել ավելի լուրջ գնումներ: Օրինակ, մեկ դոլարով հնարավոր է վարձել հեծանիվ մեկ օրով, խմել երկու գավաթ կաթով սուրճ, ճաշակել մեկ ափսե ավանդական վիետնամական Ֆօ սուպից, վճարել 15 թոպե հեռախոսազրույցի համար: Հնարավոր է նաև գնել քառորդ կգ շաքարով իմբիր, 40 լորի հավկիթ, վիետնամական գլխարկ, մեկ  DVD և մի քանի տեղական լրագրեր: Այդ գումարով հնարավոր է նաև այցելել Գրականության տաճար, որը գտնվում է Հանոյ քաղաքում և գնել 1,25 լ բենզին:    
Խորվաթիայում մեկ դոլարով հնարավոր է գնել մեկ մեծ պաղպաղակ:
Հունգարիայում՝ Բուդապեշտում, մեկ դոլարով հնարավոր է գնել մեկ լրագիր կամ բացիկ: Հնարավոր է նաև այդ գումարով գնել չորս խնձոր կամ նարինջ, մեկ պաղպաղակ կամ համբուրգեր:
Բոգոտայում կարելի է գնել երկու թարմ բուլկի և մեկ գավաթ սուրճ:
Հարավային Կորեայում՝ օգտվել մետրոյից կամ քաղաքային տրանսպորտից:
Ահա՝ ինչպիսի ժամանակ կարելի է անցկացնել մեկ դոլարով աշխարհի տարբեր երկրներում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016