Հաջողությունը սպանող 7 սովորություն

Եթե ցանկանում եք, որ հաջողությունը ամենուր լինի ձեր ուղեկիցը, ապա ոչ մի պարագայում չփորձեք ձեռք բերել այս սովորությունները: Եթե անգամ դրանք ձեզ մոտ արդեն առկա են, ապա ժամանակն է ազատվել դրանցից մեկընդմիշտ:

6/8/2017 1881 դիտում ID # 99895400
Փաստեր Հոգեբանություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. Հապշտապ եզրակացություններ անելու սովորություն: Հաճախ մեզ թվում է, թե նախապես արդեն գիտենք` ինչ կլինի, և սկսում ենք գործել մեր սխալ պատկերացումների համաձայն: Իրականում կյանքը նախապատրասում է այնպիսի անակնկալներ, որոնց մասին նույնիսկ դժվար է ենթադրել:
2. Իրադարձությունները դրամատիկականացնելու սովորություն: Արժե՞ արդյոք անհանգստանալ, տանջվել մանր-մունր անհաջողությունների, ձախողումների համար կամ չափազանցացնել դրանք: Իհարկե, ո՛չ: Մշտական սթրեսային և տագնապային հոգեվիճակները կյանքի առավել դժվար իրավիճակների առաջ ձեզ դարձնում են անպաշտպան: Հարկ է հիշել, որ եթե կա իրավիճակից ելք, ապա դա, միանշանակ, խնդիր չէ:
3. Կարծրատիպային մտածողության և պիտակավորման սովորություն: Պետք չէ ամեն բան դնել ծանր պիտակների կամ շրջանակների տակ: Չէ՞ որ աշխարհն ավելի հետաքրքիր և բազմաբնույթ է, քան այն թվում է մեզ առաջին հայացքից: Կարծրատիպային մտածելակերպը մեզ զրկում է հեռանկարը տեսնելու հնարավորությունից:
4. Աշխարհը « սևի» և «սպիտակի» բաժանելու սովորություն: Իսկ ո՞ւ ր մնացին մնացած գույները: Տիեզերքն ունի կյանքի զարգացման հազարավոր տարբերակներ, իսկ մեզանից շատերը, չգիտես ինչու, տեսնեում են կամ միայն «սևը», կամ միայն «սպիտակը»:

5. Շաղկապելու, ընդհանրացնելու սովորություն: Պետք չէ փորձել միտումներ փնտրել հաճախ պատահող իրադարձություններում: Եթե չի ստացվել 3 անգամ, փորձեք չորրորդ, գուցե նաև հինգերորդ անգամ: Ձեր անհաջողությունները և ձախողումները ապացույցը չեն այն բանի, որ անհաջողակ եք: Այլ նախազգուշացումն են իրականության, որ ինչ-որ բան ինչ-որ մի տեղ այն չէ, և պետք է փնտրել պատճառը՝ առանց ինքդ քեզ խղճալու:
6. Ամեն ինչ սրտին մոտիկ ընդունելու սովորություն: Ցավոք, ընդունե՛ք իրականությունն ինչպես կա, բայց մի՛ ծանրաբեռնեք ձեր մտքերն ու սիրտը նրանով, ինչից չկա ոչ մի օգուտ:
7. Ամեն ինչում վատատես լինելու սովորություն: Հաջողությությունը չի սիրում վատատեսներին, քանի որ նրանք չեն հավատում իրեն:  Lավատեսների համար միշտ հեշտ է կյանքում, քանի որ նրանք միշտ գիտեն՝ եթե ոչ այսօր, ապա վաղը հաջողությունը անպայման կժպտա: Նրանք հավատում են իրենց և իրենց հնարավորությանը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016