Mercedes-ը բացահայտել է իր ապշեցուցիչ Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը Կալիֆորնիայի Pebble Beach-ում կայացած Monterey Car Week միջոցառման ժամանակ: Այն հնարավորություն է տալիս տեսնել բարձր կարգի շքեղ մեքենաների ապագան:
Կոնեկտիկուտ նահանգի Laser Power Systems ընկերությունը մշակում է նոր շարժիչ համակարգ, որն օգտագործում է բնության մեջ հայտնի ամենախիտ նյութը` թորիումը: Քանի որ այս նյութը ծայրահեղ խիտ է, այն կարող է արտադրել ջերմության անհավանական ծավալներ:
Ի՞նչ մեքենա կցանկանայիք ձեռք բերել, եթե ունենայիք միլիարդավոր դոլարների ակտիվներ:
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց ապագայի իր ավտոբուսի կոնցեպտը՝ հիմնված ինքնավար կառավարման համակարգի վրա: Կոնցեպտը, որը փորձարկվել է Նիդեռլանդներում գտնվող Bus Rapid Transit (BRT) քսան կմ-անոց ավտոբուսային երթուղու վրա, ստացել է «Future Bus» անվանումը:
Եվրոպական ավտոարտադրող PSA Peugeot Citroen-ը նախատեսում է մինչև 2025 թվականը ներկայացնել իր բոլոր տրանսպորտային միջոցների էլեկտրական և հիբրիդային տարբերակները, ըստ ընկերության գլխավոր տնօրեն՝ Carlos Tavares-ի:
Quant e-Sportlimousine-ը, որը վառելիքի փոխարեն օգտագործում է աղաջուր, վերջերս փորձարկվեց եվրոպական փողոցներում: Սա ցույց է տալիս այն, որ նավթային կարտելները աստիճանաբար պարտվում են էներգետիկ պատերազմում: